• Пт. Июн 25th, 2021

36-ամյա տղան որսի ժամանակ անզգուշաբար կրակոց է արձակել, ինչի հետևանքով նրա 65-ամյա հայրը մահացել է

Сен 7, 2020

Այսօր, սեպտեմբերի 7-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գավառի վարչական շրջանում գտնվող սարերից մեկում կրակոց է հնչել և կա զոհ։Ինչպես տեղեկացնում է http://shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Խաչիկ Ս․-ն էր, ով անզգուշաբար հրազենային վնասվածք է ստացել իր 36-ամյա որդու՝ Ալեքսան Ս․-ի կողմից որսի ժամանակ անզգուշաբար կատարված կրակոցի հետևանքով։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հրացանը, ինչպես նաև ավտոմեքենան, որով փորձել են վիրավորին տեղափոխել հիվանդանոց։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։