36-ամյա տղամարդը վրեժի շարժառիթով ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել զոքանչի գլխին՝ սպանելով նրան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է 78-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մայիսի 1-ին՝ ժամը 20-ի սահմաններում, 36-ամյա տղամարդն իրենց հետ համատեղ բնակվող զոքանչի հետ ունեցած տարաձայնությունների հետևանքով ձևավորված վրեժի շարժառիթով, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Լոռու մարզի Ծաթեր բնակավայրի իր առանձնատանը ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել զոքանչի գլխի և մարմնի տարբեր մասերին` պատճառելով գանգուղեղի, պարանոցի, կրծքավանդակի ու վերջույթների պոլիտրավմայի ձևով վնասվածքներ: Այնուհետև, իր հանցավոր մտադրությունն
ավարտին հասցնելու նպատակով, առանձնատան բակում գտնվող հովվաշանը բերել է տուն և զոքանչի վրա հարձակվելու հրաման արձակել, որից հետո, հովվաշունը երախով բռնել է վերջինիս կոկորդը և թափահարել. արդյունքում՝ ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից նա մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և  քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ՀաղթելուԵնք

Ի՞նչ ԱԺ, ի՞նչ կառավարություն, ի՞նչ Փաշինյան. իրենք կախված են Պուտինի հորանջելուց

Read More
ՀաղթելուԵնք

Մատաղիսում ականի պայթյունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին տեղափոխել են Ադրբեջան

Դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վիրավորած զինվորականի կինը՝ Սոֆյա Թևոսյանը, որը գրել է. «Այլևս անկարող եմ լռել։ Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոգնդապետն իմ ամուսինն է, որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։ Ադրբեջանցի գնդապետը տեղում զոհվել է,իսկ ամուսինս և […]

Read More
ՀաղթելուԵնք

Մոսկվային Փաշինյանի հրաժարականը ձեռնտու չէ

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա։ Վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարկվել։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ այս ընթացքում Ռուսաստանը  որևէ կերպ ցույց չի […]

Read More
%d такие блоггеры, как: