• Сб. Июн 19th, 2021

Месяц: Май 2021

  • Главная
  • Ադրբեջանն ու Իրանը պայմանավորվել են բարձրացնել ռազմավարական համագործակցության մակարդակը բոլոր ասպարեզներում

Ադրբեջանն ու Իրանը պայմանավորվել են բարձրացնել ռազմավարական համագործակցության մակարդակը բոլոր ասպարեզներում

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը մայիսի 31-ին Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի անձնակազմի ղեկավար Մահմուդ Վաեզիի հետ: Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, կողմերը պայմանավորվել են բարձրացնել երկրների միջև ռազմավարական համագործակցության մակարդակը բոլոր ասպարեզներում: Իրանցի պաշտոնյան ընդգծել է երկու երկրների նախագահների միջև նախկինում կնքված համաձայնագրերի իրականացման կարևորությունը:   «Այսօր պատշաճ պայմաններ են ստեղծվել համատեղ նախագծերի իրագործման համար, որոնք կասեցվել էին ԱՄՆ պատժամիջոցների պատճառով»,- ասել է Վաեզին: Մուստաֆաևը, իր հերթին, ընդգծել է, որ  Իրանի հետ առավել ամուր հարաբերություններ զարգացնելու ծրագրերն առաջնահերթ են Ադրբեջանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում: Վերջինս ընդգծել է նաև Իրանի հետ արդյունաբերական, էներգետիկ, տրանսպորտի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության մեծ հնարավորությունները: