• Пт. Июн 25th, 2021

Փաշինյանի որդու օրինակով. գեներալների ու պաշտոնյաների որդիները կզորակոչվե՞ն. «Ժամանակ

Окт 1, 2020

Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտադրությունը՝ զորակոչին մասնակից դարձնել նաև բանակից նոր զորացրված իր որդուն, ոգևորությամբ է ընդունվել Արցախում:

Բազմաթիվ արցախցիներ համոզված են, որ այդ քայլին կհետևի Արցախի մեծ թվով գեներալների ու պաշտոնյաների որդիների զորակոչը բանակ, որոնք, չնայած պատերազմին, շարունակում են վայելել քաղաքացիական կյանքի ազատություններն ու վայելքները: Չի կարող, չէ՞, վարչապետ Փաշինյանի որդին զորակոչվել բանակ, իսկ գործող ու պաշտոնաթող գեներալների որդիները՝ ոչ»: