• Сб. Июн 19th, 2021

(տեսանյութ)Հեռացի՜ր, ամո՜թ․ Բելառուսում ընդդեմ Լուկաշենկոյի բողոքի ցույցերը վերածվել են բախումների

Авг 10, 2020

Մինսկում բախումներ են սկսվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրվելու դեմ բողոքող ցուցարարների եւ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատայինների միջեւ,  այս մասին հայտնում է  ՏԱՍՍ-ը: Բելառուսի մայրաքաղաքի կենտրոնում ի սկզբանե հավաքվել է մոտ 300 երիտասարդ, որոնցից մի մասին բերման է ենթարկել ոստիկանությունը։

Միջազգային լրատվամիջոցների տվյալներով էլ ցուցարարների թիվը րոպե առ րոպե ավելանում է։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Հաղորդվում է, որ Մինսկում ցուցարարների թվում կան վիրավորներ։ Սակայն երկրի ՆԳՆ-ն հայտարարել է, որ առայժմ տեղեկություններ չունի տուժածների մասին:7STOPPED

Մինսկում անջատվել է քաղաքային լուսավորումը։ Ցուցարարները բղավում են «ամո՜թ, ամո՜թ»։ Նրանց ազդանշաններով աջակցում են անցնող ավտոմեքենաները, որոնք մասնակցում են «բողոքի ավտոերթին