«Վեոլիա Ջուրը» սակագնի թանկացման հայտ է ներկայացրել

Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 2020-ի օգոստոսի 7-ին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ):

ՀԾԿՀ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանձնաժողովը սակագների վերանայման ներկայացված հայտի ուսումնասիրության շրջանակներում նախաձեռնել է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ՝ 2020-ի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ:

Վերջինս, սակայն, չի շտապում գնահատել ջրի սակագնի թանկացման այս հայտի հիմնավորված կամ չհիմնավորված լինելը՝ նկատելով, որ թանկացման հայտի վերաբերյալ փաթեթը հրապարակային դեռևս ներկայացված չէ, և առավել հանգամանալից ծանոթ չենք «Վեոլիա Ջրի» պահանջներին: Թեպետ Պիպոյանը նշում է՝ ցանկացած կազմակերպություն էլ կարող է գտնել մի գրագետ հաշվապահ, որը կկարողանա հիմնավորել կազմակերպության ծախսերն ու պահանջած կամայական գինը:

«Դիցուք՝ պատկերացնենք, թե փոխվել է 30 մետր խողովակ, և «Վեոլիա Ջուր»-ը ներկայացնում է այդ 30 մետր խողովակի ձեռքբերման իր ուզած գինը: Քանի դեռ կառավարությունը՝ ի դեմս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, չի իրականացրել մոնիթորինգ՝ պարզելու, թե որքանով է կազմակերպության ներկայացրած արժեքը համապատասխանում շուկայական իրական արժեքին, և այդ 30 մետր խողովակն իրականում ձեռք է բերվել, թե պարզապես օգտագործվել է կամ հաշիվ-ապրանքագրի մեջ ցույց է տրվել, որ գնվել է, հետո օգտագործվել է, բայց իրականում տարել են իրենց տուն ու դրա դիմաց պարզապես պետությունից փող են ուզում պոկել, ապա մենք չենք կարող խոսել սակագնի թանկացման հայտի հիմնավորված կամ անհիմն լինելու մասին: Պետք է փաստաթղթային ուսումնասիրություն և արդյունքների համադրելիություն արվի, հակառակ դեպքում չենք կարող իմանալ, թե ինչ է տեղի ունեցել»,- շեշտեց Բաբկեն Պիպոյանը՝ միևնույն ժամանակ հավելելով նաև, որ տարիներ շարունակ հանրային ծառայությունների ոլորտում առկա, մեղմ ասած, ոչ գոհունակ վիճակը բխում է ոչ միայն նրանից, որ նախկինում բիզնեսը հովանավորվում էր, այլ նաև նրանից, որ պատկան կառույցների գործիքակազմն ու աշխատանքի նկատմամբ մոտեցումները պրոֆեսիոնալ չեն եղել և այսօր էլ շարունակում են լինել ոչ պրոֆեսիոնալ:

Հարցին, ըստ պաշտոնական հաղորդագրության, հայտի շրջանակներում ՀԾԿՀ-ն սեպտեմբերի 1-ից մինչ նոյեմբերի 1-ը սկսելու է մոնիթորինգ իրականացնել «Վեոլիա Ջրում», սա որոշ չափով դրական տեղաշարժ չենք կարո՞ղ համարել, Պիպոյանն արձագանքեց՝ «թող նախ իրականացնեն այդ մոնիթորինգը, ընդ որում՝ պատշաճ ձևով իրականացնեն, հետո նոր կգնահատենք»:

«Մեր խնդիրներից մեկն էլ այն է, որ պաշտոնյաներն ամեն ինչի մասին խոսում են ապառնի ժամանակով՝ կգնանք, կտեսնենք, կուսումնասիրենք… մինչդեռ հայտարարություններից առաջ պիտի համապատասխան գործողությունները կատարվեն, հետո արդեն դրանց արդյունքների մասին հրապարակվեն, ոչ թե հակառակը. վաղուց արդեն ժամանակն է, որ խոսքից գործի անցնեն»,- ասաց մեր զրուցակիցն ու այս համատեքստում շարունակեց.

«Այն ֆունդամենտալ փոփոխությունները, որոնք պետք է արվեին, որպեսզի դուրս գայինք էմոցիոնալ ֆոնից և արդեն ունենայինք տեսանելի արդյունքներ՝ այդ փոփոխություններն առ այսօր արված չեն: Պաշտոնյաները շարունակում են ընդամենը թուղթ սևացնել, որի տակը բովանդակություն չկա, չափելի արդյունք չկա, իսկ քանի դեռ թուղթ նայող ենք, ապա թուղթ նայողի մակարդակի էլ ծառայություններ ենք հանրությանը մատուցելու:

Բիզնեսը շատ բան կարող է ասել. պարզ է, որ նա իր բիզնես շահերն է հետապնդում և կարող է, ենթադրենք, պայմանականորեն ասած՝ տարին մեկ սակագնի թանկացման հայտ ներկայացնի կամ ծախսերն ուռճացնի, ինչ թիվ ուզի՝ գրի, բա ո՞ւր մնաց պետությունը, բա պետությունն ինչի՞ համար է… որ վերահսկի, որ ստուգի, որ չարաշահում թույլ չտա, որ ստիպի որակյալ ծառայություն ապահովել և այլն, և այլն՝ առավել ևս երբ այդ ծառայությունը հանրապետության մասշտաբով է մատուցվում, բոլոր սպառողներին է մատուցվում»:

Ամփոփելով խոսքը՝ Բաբկեն Պիպոյանը ընդգծեց՝ քանի դեռ մենք ունենք ՀԾԿՀ-ի ոչ բավարար ու ոչ պատշաճ աշխատանքի փաստը, ապա պարբերաբար կանգնելու ենք այսպիսի խնդիրների առաջ:

ՀաղթելուԵնք

Ի՞նչ ԱԺ, ի՞նչ կառավարություն, ի՞նչ Փաշինյան. իրենք կախված են Պուտինի հորանջելուց

Read More
ՀաղթելուԵնք

Մատաղիսում ականի պայթյունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին տեղափոխել են Ադրբեջան

Դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վիրավորած զինվորականի կինը՝ Սոֆյա Թևոսյանը, որը գրել է. «Այլևս անկարող եմ լռել։ Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոգնդապետն իմ ամուսինն է, որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։ Ադրբեջանցի գնդապետը տեղում զոհվել է,իսկ ամուսինս և […]

Read More
ՀաղթելուԵնք

Մոսկվային Փաշինյանի հրաժարականը ձեռնտու չէ

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա։ Վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարկվել։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ այս ընթացքում Ռուսաստանը  որևէ կերպ ցույց չի […]

Read More
%d такие блоггеры, как: