• Пт. Июн 25th, 2021

Ռուս զինվորականները ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին, այսօր լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Сен 30, 2020

Մեր զինվորականները շատ ուշադիր հետեւում են շփման գծում իրավիճակի զարգացմանը, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները, ամբողջ տեղեկատվությունը մանրակրկիտ վերլուծվում է, նաեւ մենք հանգամանորեն արձանագրում ենք բոլոր հայտարարությունները, որոնք անում են միջազգային առաջնորդները, որոնք արվում են բարձր և ամենաբարձր մակարդակով աշխարհի տարբեր երկրներից», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Այսպիսով, նա պատասխանել է այն հարցին, թե ինչ տվյալներ ունի Կրեմլը՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի մասնակցության վերաբերյալ։

Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հավանություն չի տալիս Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարություններին՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ:

«Անշուշտ, նման հայտարարություններին մենք չենք աջակցում, մենք համաձայն չենք նրանց հետ»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը: Նա հիշեցրել է իր ավելի վաղ արած հայտարարությունների մասին, որ «չարժե կրակի վրա յուղ լցնել»: «Մենք նախկինի պես բոլոր տարածաշրջանային երկրներին զսպվածության կոչ ենք անում եւ հատկապես հակամարտության մասնակից երկրներին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը»,- նշել է Պեսկովը:

Չորեքշաբթի Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել էր, որ Թուրքիան պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ։ «Ինչ օգնություն էլ որ պահանջվի Ադրբեջանին, մենք պատրաստ ենք ցուցաբերել ։ Մենք ասել ենք, որ Ադրբեջանի հետ ենք թե՛ բանակցությունների սեղանի շուրջ, թե՛ մարտի դաշտում։ Դրանք դատարկ խոսքեր չեն»,- ասել էր նա։