Պայմանագրային զինծառայողի մեքենան պայթել է ականի վրա

Գեղարքունիքի մարզում, սեպտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10։25-ի սահմաններում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արգիշտի Կ-ն է, ով նույն օրը, ժամը 09։00-ի սահմաններում ԶԻԼ մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Վահան գյուղի սահմանամերձ տարածքում՝ մարտական դիրքերի հարևանությամբ, ականի վրա պայթելու հետևանքով է վասվածքներ ստացել։Պարզվել է, որ Արգիշտի Գ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պամանագրային զինծառայող, ինչի համար էլ տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, և դեպքի վայր են ժամանել Գեղարքունիքի մարզի Ճամբարակի ռազմական ոստիկանության ծառայողները։

ՀաղթելուԵնք

Ի՞նչ ԱԺ, ի՞նչ կառավարություն, ի՞նչ Փաշինյան. իրենք կախված են Պուտինի հորանջելուց

Read More
ՀաղթելուԵնք

Մատաղիսում ականի պայթյունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին տեղափոխել են Ադրբեջան

Դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վիրավորած զինվորականի կինը՝ Սոֆյա Թևոսյանը, որը գրել է. «Այլևս անկարող եմ լռել։ Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոգնդապետն իմ ամուսինն է, որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։ Ադրբեջանցի գնդապետը տեղում զոհվել է,իսկ ամուսինս և […]

Read More
ՀաղթելուԵնք

Մոսկվային Փաշինյանի հրաժարականը ձեռնտու չէ

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա։ Վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարկվել։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ այս ընթացքում Ռուսաստանը  որևէ կերպ ցույց չի […]

Read More
%d такие блоггеры, как: