• Сб. Июн 19th, 2021

Չիկագոյի փողոցներում բաց կթողնեն 1000 կատու

Май 15, 2021

Չիկագոյի քաղաքապետը դիմել է անտուն կենդանիների ապաստարանների պատասխանատուներին՝ խնդրելով քաղաքի փողոցներում բաց թողնել 1000 կատու:

Այդպիսի միջոցառում առաջին անգամը չէ, որ իրականացվում է: Այն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը:

Հենց կատուները հայտնվում են քաղաքի փողոցներում ու բակերում, առնետների թիվը կտրուկ նվազում է: Ապաստարաններից ազատ են արձակում միայն այն կատուներին, որոնց փողոցից են բռնել, քանի որ այդ կատուներն ունեն «որսորդական» հմտություններ: Նրանց նախապես պատվաստում են և ստերջացնում:

Կատուներին ազատություն են տալիս ոչ առանց հսկողության: Նրանց տեղաբաշխում են խմբերով՝ կոնկրետ վայրերում և հսկում են տեղաշարժը:

Չիկագոյի բնակիչները խանդավառությամբ են ընդունել այդ լուրը, քանի որ առնետներից ազատվելու այդ միջոցը բնապահպանական տեսանկյունից անվտանգ է ու արդյունավետ: Մինչդեռ կրծողների դեմ թունավոր նյութերով պայքարելը ոչ միշտ է արդյունավետ. առնետները հաճախ պարզապես զգուշանում են և չեն մոտենում թույնին:

Կատուների տերերը այդ միջոցառմանը մասնակցելու համար քաղաքապետարանից կարող են պահանջել համապատասխան սարքավորումներ, սնունդ և գումար: Սակայն որևէ մեկը գումար չի պահանջել: Փոխարենը առնետաորսին մասնակցել ցանկացողների թիվը գնալով ավելանում է: