• Пт. Июн 25th, 2021

Ոստիկանների վրա պահանջ է դրված. օրական 10 հոգու պետք է տուգանեն

Авг 26, 2020

Armlur.am-ը տեւական ժամանակ է` տեղեկություններ է ստանում այն մասին, որ ՀՀ ոստիկանության բոլոր աշխատակիցների վրա «դրված» է, որ պետք է անպայման օրական 10 քաղաքացու տուգանեն՝ դիմակ չկրելի պատճառով:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ ոստիկանության աշխատակիցներn իրենց շրջապատում հայտարարում են, որ «կրակն» են ընկել այդ ամենի պատճառով, քանի որ առավոտվանից ընկնում են փողոցները, որպեսզի կարողանան այդ «պահանջը» լրացնեն: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ հրահանգը եղել է մոտ երեք ամիս առաջ ու այդ ժամանակահատվածում ոստիկանության աշխատակիցներն ամեն օրյա ռեժիմով կատարել են այդ հրահանգը: Ու կարելի է ասել սա է պատճառը, որ ստիկանները փողոցում ամեն գնով փորձում են քաղաքացիներին տուգանել, եթե անգամ մի պահ քաղաքացին իր դիմամը հանել է՝ ասենք ջուր խմելու, ուտելու կամ ծխելու համար, ապա ոստիկաններն ամեն ինչ անում են «ապացուցելու» համար, որ իրենք օրենք են խախտել ու պետք է տուգանվեն:Այս հարցի հետ կապված ArmLur.am-ը դիմեց ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն` խնդրելով պարզաբանել, որտեղից մեզ փոխանցեցին, թե նման բան չկա, ոստիկանությունը օրենքով վերապահված իր լիազորությունների սահմաններում կատարում է իր աշխատանքը:

Այս հարցի հետ կապված ArmLur.am-ը դիմեց ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն` խնդրելով պարզաբանել, որտեղից մեզ փոխանցեցին, թե նման բան չկա, ոստիկանությունը օրենքով վերապահված իր լիազորությունների սահմաններում կատարում է իր աշխատանքը: