Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԳԵՐԻ ԸՆԿԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳԵՆԵՐԱԼԸ

Հայկական կողմը կարողացել է գերեվարել ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովին։ Այս պահին այլ մանրամասներ չեն հայտնվում։ Այս մասին գրել էին ադրբեջանական լրատվամիջոցները։

Մայիս Բարխուդարովի մասին առատ տեղեկություններ հայտնի չեն։ Հայտնի է, որ նա ծնվել է 1976 թվականին Կուբաթլուիի շրջանում։  Հետաքրքիր է, որ ադրբեջանական պաշտոնական աղբյուրները գեներալի կենսագրական տվյալներում երբևէ ոչ մի տեղեկատվություն չեն հրապարակել նրա ծնողների ով լինելու մասին։ Սա իրապես կասկածի տեղիք  է տալիս։ Հայկական որոշ աղբյուրներում գրվում է, որ Բարխուդարովը արմատներով հայ է։ Այս մասին գրում է politik.am-ը։

Օգտատեր Աշոտ Ասատրյանն իր հերթին գրում է․

«Ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովն է, ով առավել ակտիվ ու դաժան էր գործում ապրիլյան մարտերի ժամանակ։ Հենց 2016 թվականին նա հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը կարող էր հասնել մինչև Երևան։

Ասում են մարդու ամեն բառը ուժ ա ունենում, այսօր ադրբեջանական կողմը հայտարարել է, որ վերջինս գերեվարվել է հայկական զորքերի կողմից։ Ադրբեջանցի գեներալը հասավ իր ուզածին, ուղղակի ամբողջությամբ այլ կարգավիճակով ,ինչը երազում էր։

Բայց ամենակարևորը, եթե սրան մերոնք գերի են վերցրել, ապա մնում է միայն պատկերացնել, թե ինչ մասշտաբի ու որակով գործողություն ենք իրականացրել, որովհետև առաջնագծում ադրբեջանցի գեներալները թափած չեն ու առավել ևս շատ լավ պաշտպանված են ֆռֆռում»։

ՀաղթելուԵնք

Ի՞նչ ԱԺ, ի՞նչ կառավարություն, ի՞նչ Փաշինյան. իրենք կախված են Պուտինի հորանջելուց

Read More
ՀաղթելուԵնք

Մատաղիսում ականի պայթյունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին տեղափոխել են Ադրբեջան

Դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վիրավորած զինվորականի կինը՝ Սոֆյա Թևոսյանը, որը գրել է. «Այլևս անկարող եմ լռել։ Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոգնդապետն իմ ամուսինն է, որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։ Ադրբեջանցի գնդապետը տեղում զոհվել է,իսկ ամուսինս և […]

Read More
ՀաղթելուԵնք

Մոսկվային Փաշինյանի հրաժարականը ձեռնտու չէ

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա։ Վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարկվել։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ այս ընթացքում Ռուսաստանը  որևէ կերպ ցույց չի […]

Read More
%d такие блоггеры, как: