• Пт. Июн 25th, 2021

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը զրուցել են

Сен 27, 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախում իրավիճակի սրման հետ կապված զանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը շեշտել են, որ պետք է ամեն ինչ անել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը քննարկել են արցախա–ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրացման հարցը։

Պուտինը Փաշինյանի հետ զրույցում լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լայնածավալ ռազմական բախումների վերսկսման կապակցությամբ:

Երկու երկրների ղեկավարները նշել են, որ կարևոր է ձեռնարկել բոլոր ջանքերը, որպեսզի թույլ չտրվի էսկալացիա Ղարաբաղում, դադարեցվեն ռազմական գործողությունները։