• Сб. Июн 19th, 2021

Մոսկվան պատրաստ է պայմաններ ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման գործում․ Լավրով

Май 10, 2021

Մոսկվան պատրաստ է պայմաններ ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման գործում։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՝ որպես կազմակերպություն, որը պատասխանատու է միջազգային մշակութային ժառանգության պահպանման համար, նույնպես շահագրգռված է մասնակցել այդ ջանքերին։ Մենք պատրաստ ենք աջակցել այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք դա հնարավոր կդարձնեն։ Բնականաբար, մենք պետք է հաշվի առնենք այդ առումով պայմանավորվածությունները, շահագրգիռ կողմերի դիրքորոշումը»,- ասել է Լավրովը։