• Пт. Июн 25th, 2021

«Մի քանի օրվա ընթացքում հակառակորդին պիտի ծնկի բերենք». Արայիկ Հարությունյան

Сен 28, 2020

«Օմարից մինչև Արաքս բոլոր ուղղություններով հարձակվել են, հարյուրավոր տանկերով: Բայց տասնյակ, եթե ոչ հարյուրի հասնող տեխնիկա արդեն այս երկու օրվա ընթացքում կորցրել են: Համարյա առաջխաղացում չունեն: Մի քանի դիրք են վերցրել: Բոլորդ փորձառու եք, հասկանում եք դիրք տալն ինչ է, և տալիս ենք, և վերցնում ենք, բայց վերջում, որ վերցնում ենք, էլ չենք տալիս: Սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է լինելու: Մի քանի օրվա ընթացքում հակառակորդին պիտի ծնկի բերենք: Եվ դա հաջողվելու է մեզ: Հաջողվելու է, որովհետև ձեզ նման հայրենասերներ ունենք, ձեզ նման հայրենասեր Արցախի քաղաքացիներ ունենք».,-կամավորականներ հետ հանդիպմանն ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: