• Пт. Июн 25th, 2021

Միշա Գալուստյանի ցնցող խոսքը․․․ Կեցցես եղբայր, երջանկություն քեզ

Янв 16, 2020

Հաճելի է ամեն անգամ միջազգային հեղինակավոր պարբերականների էջերին տեսնել հայտնի հայ աստղերի մեկնաբանությունները, հատկապես երբ նրանք խոսում են հայաստանի թավշյա հեղափոխության դրական կողմերի մասին և հպարտանում են իրենց հայ լինելով; Այս անգամ համացանցում հայտնվել է երգիծաբան, հայազգի դերասան Միքայել Գալուստյանի արձագանքը: Նախ և առաջ , հայ ժողովրդի կողմից սիրված դերասանը շնորհակալություն հայտնելով ԱՄՆ սենատից, նշել է որ հայերի համար շատ կարևոր հոգեբանական նշանակություն ունի ցեղասպանության ընդունումը յուրաքանչյուր երկրի կողմից, և կրկնակի երախտապարտ ենք Ամերիկայի նման հզոր երկրին, մեզ ձեռք մեկնելու համար: Գալուստյանը շատ հարցազրույցների ժամանակ է խոսքի ընթացքում մեջբերում ՝ մեր հայաստան և մեզ հայերիս արտահայտությունները , և մենք էլ հայերս, մեր հերթին հպարտանում ենք, որ մենք հայերս Գալուստյանի պես հայտնի ունենք ……… Նշենք որ հարցազրույցներից մեկի ժամանակ Միքայել Գալուստյանը շնորհավորել է հայ ժողովրդին թավշյա , անարյուն հաղթանակի առթիվ և կանաչ ճանապարհ մաղթել, հորդորելով բոլոր խնդիրներն ու անհանգստությունները թողնելով անցյալում, նոր կյանք սկսել նոր Հայաստանում: Միքայել Գալուստյան Իրական անունը Նշան Սերգեևիչ Գալուստյան ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 25-ին Սոչիում։ Տասներորդ դասարանում նա մասնակցել է հումորային նախագիծ՝  ՈՒՀԱ-ին 1996 թվականին Գալուստյանը ավարտեց դպրոցը և գնաց բժշկական համալսարան, որպես ֆելդշեր։ Նա այդ ժամանակներում խաղացել է «Այրված արև» թիմում։ 1998 թվականին նրա համալսարանային թիմը ընդունվում է Վորոնեժում կայանալիք ՈՒՀԱ-ի մրցույթին և հասնում է մինչև եզրափակիչ։ Իր թիմի ներկայանալուց հետո, Միքայելը հրավեր է ստանում Ալեքսանդր Վասիելևիչի կողմից, մասնակցելու ՈՒՀԱ-ի բարձր լիգային։ Շատ չանցած «Այրվող արև» թիմը դառնում է ՈՒՀԱ-ի բարձր լիգայի հաղթող (2003 թվականին), նրանք երեք անգամ դարձել են նաև ՈՒՀԱ-ի ամառային գավաթի հաղթող (2004, 2005 և 2009)։  2006 թ. Գարիկ Մարտիրոսյանը հրավիրում է նրան “НашаRussia” նախագիծ: Այս հումորային նախագիծն իսկույնևեթ սիրվում է բոլորի կողմից, Հենց այդ նույն տարում էլ էկրաններ է բարձրանում Միքայելի դեբյուտային “Испанский вояж Степаныча” ֆիլմը, իսկ 1 տարի անց էկրաններ է բարձրանում “Самый лучший фильм” կինոնկարը՝ Գալուստյանի, Գարիկ Խառլամովի, Արմեն Ջիգարխանյանի և Պավել Վոլյանի մասնակցությամբ: 2011 թվականին Գալուստյանը դառնում է Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի ուսանող։ 2012 թվականին Գալուստյանը մտնում է «NG Production» կազմի մեջ, որտեղ դառնում է կրեատիվ պրոդյուսեր[2]։ Միքայել Գալուստյանն ամուսնացած է ունի երկու դուստր 2016 թ. Գալուստյանը КВН-ի ծննդյան կապակցությամբ նմանակում է քաղաքական գործիչ, Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովին: Համարը քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց, սակայն ավելի ուշ շատ սիրվեց բոլորի կողմից: 2010 թ. Գալուստյանը Forbes-ի «Ռուսաստանի 50 հայտնիները» ցանկում 1. 4 000 000 դոլարով հայտնվում է 38-րդ տեղում:

https://www.youtube.com/watch?v=0h4wlpy0LmY