• Пт. Июн 25th, 2021

Միանշանակ վերցնելու եմ մանդատը. Նարեկ Ղահրամանյան

Сен 10, 2020

Ինչպես արդեն հայտնել ենք, մանդատը վայր դնելու մասին հայտարարած Արսեն Ջուլֆակյանին կփոխարինի Նարեկ Ղահրամանյանը, ով «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ համարն է:

Freenews.am-ի հետ զրույցում Նարեկ Ղահրամանյանն ասաց՝ մանդատը  միանշանակ պիտի վերցնի, ինչը կարող է իրեն խանգարել չվերցնել այն: 

Հարցին, թե  2018-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կապանի քաղաքապետի պաշտոնակատար նշանակվելուց հետո ի՞նչ գործունություն է ծավալել, Նարեկ Ղահրամանյանը պատասխանեց.

«Ակտիվ գործունեությամբ չեմ զբաղվել, զբաղվել եմ կուսակցական գործունեությամբ և անհատ ձեռնարկատիրությամբ»:

Ինչ վերաբերում է հավանական մանդատը վերցնելու մասին խմբակցության հետ ունեցած քննարկմանը, Նարեկ Ղահրամանյանն ասաց, որ խոսակցություն արդեն եղել է, սակայն շեշտեց՝ խմբակցության հետ խոսակցություն միշտ է լինում, այնպես չէ որ միայն հիմա են այս թեմայով խոսել:

Խոսելով ապագա գործունեության մասին՝ Նարեկ Ղահրամանյանն ասաց.

«Ինձ  համար առաջնայինը մեր տարածաշրջանի հետ կապված խնդիրներն են լինելու»:

Հիշեցնենք, որ երեկ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հայտնել էր, որ դիմել է  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ: