• Пт. Июн 25th, 2021

Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2107» և «1-03» ծառայության ավտոմեքենաները․ կա զոհ և վիրավորներ

Фев 1, 2020

Փետրվարի 1-ին, ժամը 16:53-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ հատվածի 8-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ` Հայկազ Բ., ծնված 1963 թ.) և «1-03» ծառայության «Ford» (վարորդ՝ Գագիկ Հ.) մակնիշների ավտոմեքենաները: «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է: