• Пт. Июн 25th, 2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է աշխարհին

Окт 6, 2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ տարածաշրջանային և միջազգային խաղացողներն օգնեն ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կարգավորմանը, այս մասին փոխանցել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Գուտերեշը դատապարտել է հակամարտությունը, որը շարունակվում է՝ չնայած միջազգային հանրության կողմից ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու բազմաթիվ կոչերին: Նա ցնցված է բնակելի տարածքների գնդակոծման մասին հաղորդագրություններից։

«Գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակտը»,- նշված է Դյուժարիկի հայտարարության մեջ։