Հիվանդություններ, որոնք կարող եք ժառանգել ձեր մայրիկից

Առողջական վիճակի վրա ազդող գլխավոր գործոնը կենսակերպն է:

էական նշանակություն ունի նաև ժառանգականությունը. շատ հիվանդություններ մենք «ժառանգություն ենք ստանում» ծնողներից:

Ընդ որում, մոր առողջությունը հաճախ որոշիչ դեր է խաղում՝ որքանով է մեծ այս կամ այն հիվանդության զարգացման հավանականությունը:

Օստեոպարոզ: Այս հիվանդությունը զարգանում է տարիքի մեծացմանը զուգընթաց. դրան առավել հաճախ հակված են կանայք: Հետազոտություններն ապացուցել են գենետիկ նախատրամադրվածության գործոնը հիվանդության զարգացման դեպքում: Ուշադիր եղեք դաշտանադադարի ընթացքում, այս շրջանում կանայք մեծ քանակով կալցիում են կորցնում, ոսկորներն առավել խոցելի են դառնում:

Մաշկի երիտասարդություն: Մաշկի ծերացումը, կնճիռների առաջացումը կախված են ոչ միայն խնամքից, այլև ժառանգականությունից: Տարիքը, որի ընթացքում մաշկը սկսում է կորցնել կոլագենը, առաջանում են կնճիռները, կանայք «ժառանգում» են մորից:

Հակում դեպրեսիայի: Կանանց շրջանում դեպրեսիա երկու անգամ ավելի շատ է ախտորոշվում: Այն կարող է նաև քրոնիկ դառնալ: Հարվարդի համալսարանի փորձագետները կարծում են, որ դեպրեսիան նաև պայմանավորված է ժառանգականությամբ:

Աչքերի հիվանդություններ: Կանայք առավել հակված են գլաուկոմայի առաջացմանը, տեսողության վատացմանը: Եթե ձեր մայրը տառապել է գլաուկոմա հիվանդությամբ, հարկավոր է առավել հաճախ դիմել մասնագետի օգնությանը՝ առկայության դեպքում խնդիրը ժամանակին հայտնաբերելու և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար:

Միգրեն: Միգրենի զարգացման վրա ազդում են մի շարք գործոններ, բայց ժառանգականությունը որոշիչ գործոններից մեկն է: Միգրենի պատճառ կարող են դառնալ գլխուղեղի անոթների աշխատանքի առանձնահատկությունները, որոնք մեծամասամբ կախված են ժառանգականությունից:

Ալցհեյմերի հիվանդություն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ժառանգական գործոնները մեծացնում են այս հիվանդության զարգացման հավանականությունը:

Սրտի հիվանդություններ և դիաբետ: Կանանց շրջանում մահացության ամենատարածված պատճառներից են սրտի հիվանդություններն ու երկրորդ տիպի շաքարային դիաբետը: Ընդ որում, այս հիվանդությունների զարգացումը կարող է պայմանավորված լինել ժառանգական գործոններով:

Հետծննդաբերական դեպրեսիա: Այո՛, այս խնդիրը ևս կարող է փոխանցվել ժառանգաբար: Եթե խնդիրը նկատվել է մայրիկի մոտ, հղիության շրջանում և դրանից հետո հարկավոր է հետևել հոգեկան առողջությանը:

Կաթնագեղձերի և ձվարանների քաղցկեղ: Հարկավոր է իսկապես ուշադիր լինել առողջությանը, եթե առկա է գենետիկ նախատրամադրվածություն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ՀաղթելուԵնք

Ի՞նչ ԱԺ, ի՞նչ կառավարություն, ի՞նչ Փաշինյան. իրենք կախված են Պուտինի հորանջելուց

Read More
ՀաղթելուԵնք

Մատաղիսում ականի պայթյունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին տեղափոխել են Ադրբեջան

Դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վիրավորած զինվորականի կինը՝ Սոֆյա Թևոսյանը, որը գրել է. «Այլևս անկարող եմ լռել։ Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոգնդապետն իմ ամուսինն է, որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։ Ադրբեջանցի գնդապետը տեղում զոհվել է,իսկ ամուսինս և […]

Read More
ՀաղթելուԵնք

Մոսկվային Փաշինյանի հրաժարականը ձեռնտու չէ

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա։ Վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարկվել։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ այս ընթացքում Ռուսաստանը  որևէ կերպ ցույց չի […]

Read More
%d такие блоггеры, как: