• Пт. Июн 25th, 2021

Հաստիքների կրճատում՝ դպրոցներում. ովքե՞ր կզրկվեն աշխատանքից

Авг 27, 2020

«Ժամանակ» թերթը գրում է. «2021 թվականին էապես փոխվելու է հանրակրթական դպրոցների ֆինանսավորման համակարգը, գործող աշակերտների թվից կախված ֆինանսավորումը փոխարինվելու է դասարանների թվից կախված ֆինանսավորմամբ:

Այս համակարգն էապես նվազեցնելու է դպրոցների ֆինանսական ինքնավարությունը և հանգեցնելու է որոշ հաստիքների կրճատման: Օրինակ՝ դպրոցներում այլևս չեն լինի դաստիարակչական աշխատանքների կազմակերպման գծով փոխտնօրեններ՝ կազմակերպիչներ, փոքր դպրոցները կզրկվեն այլ հաստիքներից ևս»: