ՀԱՊԿ-ն հետաձգել է Հայաստանում հոկտեմբերին նախատեսված զորավարժությունները COVID-19-ի պատճառով

Հայաստանում հոկտեմբերի վերջին պլանավորված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Փոխազդեցություն 2020» և «Որոնում 2020» զորավարժությունները հետաձգվել են, ընթանում է նոր ժամկետների եւ անցկացման վայրի համաձայնեցում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց  ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

«ՀԱՊԿ-ի «Փոխգործակցություն 2020» և «Որոնում 2020» զորավարժությունները, որոնք նախատեսված էին այս տարվա հոկտեմբերի վերջին Հայաստանի տարածքում, հետաձգվել են: ՀԱՊԿ անդամ պետությունների հետ քննարկվում է այդ զորավարժությունների անցկացման վայրի եւ ժամկետների հարցը», – ասել է Զայնետդինովը՝ նշելով, որ դրանք հետաձգվել էին Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի պատճառով: Այդ զորավարժությունները նախատեսված էին հոկտեմբեր 27-30-ը:

ՀԱՊԿ քարտուղարը նաև տեղեկացրեց, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանը չի մասնակցի «Անխախտ եղբայրություն 2020» զորավարժություններին, որը կկայանա Բելառուսում հոկտեմբերի 12-16-ը: Վլադիմիր Զայնետդինովն ասաց, որ հայկական կողմից հարցում է եկել այդ զորավարժությանը չմասնակցելու մասին:

ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ արցախա-ադրբեջանական շփման գծում ստեղված իրավիճակից ելնելով՝ ՀԱՊԿ-ին տեղեկացվել է, որ Հայաստանը չի մասնակցի զորավարժությանը:

ՀաղթելուԵնք

Ի՞նչ ԱԺ, ի՞նչ կառավարություն, ի՞նչ Փաշինյան. իրենք կախված են Պուտինի հորանջելուց

Read More
ՀաղթելուԵնք

Մատաղիսում ականի պայթյունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին տեղափոխել են Ադրբեջան

Դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վիրավորած զինվորականի կինը՝ Սոֆյա Թևոսյանը, որը գրել է. «Այլևս անկարող եմ լռել։ Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոգնդապետն իմ ամուսինն է, որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։ Ադրբեջանցի գնդապետը տեղում զոհվել է,իսկ ամուսինս և […]

Read More
ՀաղթելուԵնք

Մոսկվային Փաշինյանի հրաժարականը ձեռնտու չէ

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա։ Վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարկվել։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ այս ընթացքում Ռուսաստանը  որևէ կերպ ցույց չի […]

Read More
%d такие блоггеры, как: