• Сб. Май 15th, 2021

ARM.C

news

«Հայ հեղափոխական դաշնակցությունն, ի դեմս այլասերված բյուրոյի, ընդհանրապես ապականել է դաշտը»․ Պավլիկ Մանուկյան

Автор:admin

Апр 10, 2021

«Մենք ազգովի հայտնվել ենք գերության մեջ՝ այս պատուհասի շնորհիվ․․․ ազգովի ենք գերության մեջ, ոչ միայն էն տղերքը, որոնք գտնվում են Բաքվում»,- «Փաստինֆոյի» եթերում խոսելով երկրում ստեղծված ներքաղական ճգնաժամային վիճակից, ասել է «Սասնա ծռերի» անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը։

«Դաշտը բաժանել են Քոչարյանի, Փաշինյանի, պրոռուսականի կամ պրոամերիկյանի միջև և արանքում ազգը, ազգայնականը գոյություն չունի։ Հայ հեղափոխական դաշնակցությունն, ի դեմս այլասերված բյուրոյի, ընդհանրապես ապականել է դաշտը, իսկ նորը դեռ ձևավորման փուլում է»,- կարծիք է հայտնել Մանուկյանը։

Հարցազրուցավարի դիտարկմանը՝ թե խեղճ դաշնակցություն ի՞նչ մեղք ունի, Պ․ Մանուկյանն արձագանքել է․ «Ամենավտանգավորը հենց դա է՝ ոչ «էգ» են, ոչ «որձ» են, Դաշնակցությունը երբեք էլ խեղճ չի եղել, այլասերված մի տեսակ է»։

Մանրամասները՝ տեսանյութում։