• Пт. Июн 25th, 2021

Հայերն իրավունք չեն ունեցել մեքենա վաճառել ղազախներին․ խումբ է ժամանել Հայաստան

Янв 23, 2020

Հայաստանը հայտնվել է Ղազախստանի KTK հեռուստաընկերության եթերում, իսկ պատճառը Հայաստանից Ղազախստան արտահանված մեքենաների մեծ քանակն է։ 

Պարզվում է, որ հայերը  իրավունք չեն ունեցել մեքենաները վաճառել ղազախներին, սակայն վերջիններիս գրավել է Հայաստանում վաճառվող մեքենաների ցածր գները:

 «Ղազախստանի մաքսայինի ներկայացուցիչն ասում է, որ Մաքսային օրենքններն այս դեպքում փոփոխության ենթակա չեն, ԵԱՏՄ երկրների մասով էլ մաքսային գների որոշումը կայացվել է բոլորի համար եւ բոլորն էլ պարտավոր են այն կատարել: Ղազախստանի օրենքներով Հայաստանից մեքենաներ կարող են ներկրվել միայն այն անձանց կողմից, որոնք համարվում են Հայասատնի քաղաքացիներ, ապրում են Հայաստանում: Ռեպորտաժում նշվում է, որ ղազախները այս կարգից տեղյակ չեն եղել, գնումը կատարել են լիազորագրով եւ հայերի հետ միասին գտել օրենքը շրջանցելու տարբերակներ: Ղազախստանի ՆԳՆ ասում է, որ իրենց երկրում երթեւեկում է 200 հազար արտասահմանյան համարանիշով մեքենա, որոնք հաճախ են հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում տարբեր իրավախախտումների համար: Նշվում է, որ խնդիրն ուսումնասիրելու նպատակով Ղազախստանից հատուկ պատվիրակություն է եկել Հայասատան»,- ասվում է ռեպորտաժի մեջ։ 

 Պարզվում է, որ խնդիր կա ոչ միայն Ղազախստանում այլ նաեւ Հայաստանում: