Հայերը պետք է պատրաստ լինեն առաջիկա զարգացումներին

Տրուդ թերթին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Տավոիշի մարտական գործողություններին եւ դրանց հետեւած իրադարձություններին։ Մասնավորապես, նա ասել է, որ ՌԴ ԱԳՆ-ում հանդիպել են Ռուսաստանի հայ եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ: «Երկու համայնքները պետք է գիտակցեն թե Ռուսաստանի օրենքները պահպանելու, թե Բաքվի ու Երեւանի միջեւ հարաբերությունները նորմալացնելու մթնոլորտին նպաստելու հարցերում իրենց լիարժեք պատասխանատվությունը», ասել էր Լավրովը:

Տավուշի բախումը «տեղափոխվեց» նաեւ Մոսկվա եւ Ռուսաստանի այլ քաղաքներ։ Նախ արգելվեց հայկական գյուղմթերքի վաճառքը ադրբեջանցիներին պատկանող շուկաներում, այնուհետեւ հարձակումներ եղան հայերի դեմ։ Սա շարունակվեց մի քանի օր, հայերը նախ կազմակերպված գնեցին հայկական գյուղմթերքը, այնուհետեւ դիմեցին դեսպանատուն եւ հայկական կազմակերպություններ՝ անելիքը որոշելու համար, այդ թվում՝ կազմակերպվելու եւ պաշտպանվելու։ Հայերը դեսպանից ու համայնքի կառույցներից պահանջում էին ճշտել ու հստակ պատասխան տալ՝ եթե ՌԴ իշխանությունը չի միջամտում, այդ դեպքում իմանան իրենց անելիքը։

ՌԴ իշխանությունները մի քանի օր հետեւում էին այս ամենին, ակնհայտ թողտվությամբ։ Երեւում է՝ ռուսահայ համայնքի նման արձագանքն անսպասելի էր, քանի որ տարիներ շարունակ Ռուսաստանում իրավազուրկ հայ համայնքը դիտարկվում էր Հայաստանի պետության, ինչպես նաեւ սփյուռքի միասնության դեմ օգտագործելու միջոց։ Երեւի հենց դա ստիպեց իշխանություններին արագ կանգնեցնել «անկարգությունները», զուգահեռ ՌԴ-ում ՀՀ դեսպանն ու Ռուսաստանի հայերի միության պատասխանատուներն սկսեցին հիշեցնել Սումգայիթը։ Խիստ հատկանշական հիշեցում էր Հայաստանի ուղղությամբ ՌԴ քաղաքականության ավանդույթների առումով, որն այս անգամ արդեն ծավալվում էր ՌԴ մայրաքաղաքում։

Այս իրադարձություններից մեկ ամիս անց Լավրովի հիշեցումները ժամանակին են, քանի որ «սումգայիթի» ծավալումը մոսկովյան լոկալ բախումների ձեւով կարող է ավելի խորքային պատճառներ ու հետեւանքներ ունենալ, որը կապված է Ռուսաստանի ներքին թրքացման սրընթաց, առայժմ կառավարելի գործընթացի հետ, եվրասիականության գաղափարաբանների թուրքական զեղումներով համեմված։ Իսկ այս ճանապարհին Հայաստանը եւ հայերը խոչընդոտ են՝ դրանից բխող սպառնալիքներով ու հնարավորություններով։

Հայաստանը պետք է տեր կանգնի ռուսահայ համայնքին, նախեւառաջ նրա սուբյեկտության բարձրացման եւ համայնքային արդյունավետ կառույցների ստեղծման ճանապարհով։ Ռուսաստանը կանգնած է իր պատմության հերթական բախտորոշ ճամփաբաժանին, տնտեսական ու քաղաքական անխուսափելի ցնցումներով։

ՀաղթելուԵնք

Ի՞նչ ԱԺ, ի՞նչ կառավարություն, ի՞նչ Փաշինյան. իրենք կախված են Պուտինի հորանջելուց

Read More
ՀաղթելուԵնք

Մատաղիսում ականի պայթյունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին տեղափոխել են Ադրբեջան

Դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վիրավորած զինվորականի կինը՝ Սոֆյա Թևոսյանը, որը գրել է. «Այլևս անկարող եմ լռել։ Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոգնդապետն իմ ամուսինն է, որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։ Ադրբեջանցի գնդապետը տեղում զոհվել է,իսկ ամուսինս և […]

Read More
ՀաղթելուԵնք

Մոսկվային Փաշինյանի հրաժարականը ձեռնտու չէ

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա։ Վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարկվել։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ այս ընթացքում Ռուսաստանը  որևէ կերպ ցույց չի […]

Read More
%d такие блоггеры, как: