• Сб. Май 15th, 2021

ARM.C

news

Կրակոցներ Երևանի Կիլիկիա թաղամասում. ժամանել է Երևանի ոստիկանապետը

Автор:admin

Апр 10, 2021

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիլիկիա թաղամասում կրակոցներ են հնչել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նշված թաղամասի Վերֆելի փողոցից հրազենային վնասվածքներով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի տեղակալ Արթուր Զաքարյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում գտնվող առևտրի սրահի մոտ հայտնաբերել են արնանման հետքեր, ինքնաձիգից կրակված պարկուճներ, իսկ խանութի ներսում կրակված գնդակ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: