• Пт. Июн 25th, 2021

Կորոնավիրուսի բուժման նոր եղանակ է հայտնաբերվել

Авг 12, 2020

Նոր Զելանդիայում, Մելբուրնի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են մի եղանակ, որով կարելի է բուժել ինֆեկցիոն բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում նաեւ նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիան։ Այս մասին հայտնում է Nature Communications-ը։

Մասնագետները պարզել են, որ պլազմոդիային պարազիտները էապես կախված են պրոտեինկինազային ֆերմենտներից եւ արյան կարմիր մարմնիկներից։ Նրանք նաեւ պարզել են, որ այն դեղամիջոցները, որոնք մշակվել են քաղցկեղի բուժման համար եւ ապաակտիվացնում են այդ ֆերմենտները, կարող են արդյունավետ կերպով ոչնչացնել պարազիտներին։ Սա էլ իր հերթին էապես օգնում է կորոնավիրուսի եւ օրինակ հեպատիտի թերապիային։ Մասնագետները կարծում են, որ այն դեղամիջոցները, որոնց թիրախում ոչ թե տիրոջ օրգանիզմի մոլեկուլներն են, այլ բուն պաթոգենը, թույլ են տալիս բացառել հիվանդության հարուցչի արագ ռեզիստենտայնությունը՝ դեղամիջոցի թիրախ մոլեկուլի արագ մուտացիայի հաշվին։