• Пт. Июн 25th, 2021

Կորոնավիրուսային վարակից երկու պայմանագրային զինծառայող է մահացել

Сен 24, 2020

Դատախազությունը հաստատել է, որ  կորոնավիրուսից մահացել է 2 զինծառայող։ Նշենք, որ զինծառայողներից մեկը մահացել է «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, իսկ մյուսը՝ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում։

Փաստինֆո»-ի հետ հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ մահացածները պայմանագրային զինծառայողներ են։

Պաշտպանության նախարարությունից չեն մեկնաբանում կորոնավիրուսային վարակից մահացած երկու զինծառայողների մասին լուրը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ասաց՝ առանց մեկնաբանության։