Կոշտ արձագանք Արցախից. ինչ է պատահել, որ առաջացել է դրա անհրաժեշտությունը

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառումով բավականին կոշտ անդրադարձ է կատարել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Տողանյանի առնչությամբ: «Անհիմն հայտարարությունների փոխարեն լավ կլիներ օգտակար գործերով զբաղվել, հատկապես, երբ այս օրերին դրանց ծավալը շատ-շատ է։ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանին հորդորում եմ ոչ գրագետ ու դիվանագետին ոչ հարիր վարքագիծ չդրսևորել։ Մոսկվայից Արցախ շատ բան տեսանելի չէ, բայց գոնե ընկալման հարցում պետք չէ կորցնել սթափությունը»,- գրել է ԱՀ նախագահի խոսնակը:

Այն, որ Արցախի նախագահի խոսնակը ռազմական գործողությունների, պատերազմի թեժ իրավիճակում անում է այդպիսի կոշտ գրառում, վկայում է այն մասին, որ Արցախը տեսել է դրա խիստ անհրաժեշտությունը: Հակառակ պարագայում բացառելի է, որ ԱՀ նախագահի խոսնակը անդրադառնար թեմային՝ տեղեկատվական աշխատանքի խիստ ծանրաբեռնվածության առումով: Այդ իմաստով էլ ուշագրավ է նրա գրառման տողատակը՝ դեսպանի այս օրերի գործունեության արդյունավետության, մեղմ ասած, կասկածելիության տեսանկյունից: Այսինքն՝ այս օրերին ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանը պետք է լիներ ամենածանրաբեռնված դիվանագետներից մեկն աշխարհում, ընդ որում՝ ոչ միայն հայ դիվանագետների շարքում, բայց Բաքվի սանձազերծած պատերազմի առաջին օրերին դեսպանը, ծանրաբեռնելով իրեն մի քանի հարցազրույցով, արել է դրանցում հայտարարություններ, որոնք ավելի ծանրաբեռնվածություն են Հայաստանի և Արցախի քաղաքական, ռազմաքաղաքական դիրքերի վրա, քան այն թիրախների, որ պետք է սպասարկի կարևորագույն մայրաքաղաքում Հայաստանի շահերը ներկայացնող դիվանագետը:

Ըստ այդմ՝ առաջանում է հարց, թե ում շահերն է ներկայացնում դեսպանը, որն արել էր մի քանի աղմկահարույց հայտարարություն, այդ թվում՝ Արցախում բնակչության տարհանման վերաբերյալ: Հետագայում, իհարկե, փորձ արվեց բացատրություններ տալ, թե դեսպանը նկատի է ունեցել բոլորովին այլ բան, սակայն նստվածքը, ինչպես ասում են, մնաց, և այնպիսին, որ առաջացրել է ԱՀ նախագահի խոսնակի մակարդակով արձագանքի անհրաժեշտություն:

Ընդ որում, կասկածից վեր է, որ այդ արձագանքը անհրաժեշտ խողովակներով համաձայնեցված կլինի երևանյան իշխանության հետ՝ ընտրելով հենց Արցախից արձագանքի տարբերակը, քանի որ այլ ձևաչափն անշուշտ կլիներ ոչ պատեհ:

Հայաստանն ու Արցախը ներկայումս էական նպատակներ ունեն Ռուսաստանի ուղղությամբ աշխատանքի առումով, և այդ իմաստով թերևս շատ կարևոր կլինի, եթե դեսպանը դադարեցնի հարցազրույցներն ու ինտենսիվ աշխատի այդ նպատակների ուղղությամբ: Երբ հայկական բանակը լրջագույն խնդիրներ է լուծում ճակատում, Հայաստանը իրավունք չունի որևէ բացթողում ունենալու դիվանագիտական ճակատում, առավել ևս՝ Ռուսաստանի ուղղությամբ:https://www.1in.am/

ՀաղթելուԵնք

Ի՞նչ ԱԺ, ի՞նչ կառավարություն, ի՞նչ Փաշինյան. իրենք կախված են Պուտինի հորանջելուց

Read More
ՀաղթելուԵնք

Մատաղիսում ականի պայթյունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին տեղափոխել են Ադրբեջան

Դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վիրավորած զինվորականի կինը՝ Սոֆյա Թևոսյանը, որը գրել է. «Այլևս անկարող եմ լռել։ Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոգնդապետն իմ ամուսինն է, որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։ Ադրբեջանցի գնդապետը տեղում զոհվել է,իսկ ամուսինս և […]

Read More
ՀաղթելուԵնք

Մոսկվային Փաշինյանի հրաժարականը ձեռնտու չէ

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա։ Վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարկվել։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ այս ընթացքում Ռուսաստանը  որևէ կերպ ցույց չի […]

Read More
%d такие блоггеры, как: