• Сб. Май 15th, 2021

ARM.C

news

Կարեն Տոնականյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում:

Автор:admin

Апр 10, 2021

🥊 Կարեն Տոնականյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում:

Մոսկվայում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ բռնցքամարտիկը գեղեցիկ պայքարում հաղթեց Հարավային Աֆրիկան ներկայացնող Մաեմու Ռոֆիվային, որը պրոֆեսիոնալ ռինգում մինչև այս տոնել էր 19 հաղթանակ ու դարձել էր նաև WBA-ի վարկածով Աֆրիկայի չեմպիոն:

Փորձառու մարզիկի հետ պայքարում Տոնականյանը բավականին գրագետ մենամարտ անցկացրեց։ Հայ մարզիկն անընդհատ ճնշում էր մրցակցին և բոլոր ռաունդներում ունենալով նկատելի առավելություն՝ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։