• Пт. Июн 25th, 2021

Լոս Անջելեսում հայերը կրկին փակել են գլխավոր մայրուղիները

Окт 5, 2020

Լոս Անջելեսում հայ համայնքի ներկայացուցիչներն երկրորդ օրն է արդեն երկկողմանի փակում են քաղաքի գլխավոր մայրուղիները՝ փորձելով այդպիսով ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի վրա:

Փակ են նաև Հոլիվուդ քաղաքի բոլոր փողոցները, հաղորդում է www.foxla.com-ը, փոխանցում է news.am-ը: Վարորդներին խորհուրդ է տրվել խուսափել այդ հատվածներից կամ պատրաստ լինել խցանումներում սպասելուն: Կիրակի երեկոյան բողոքի ցույց է անցկացվում նաև Գլենդելում: