• Сб. Май 15th, 2021

ARM.C

news

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿՌՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ՔԱՆ 2000 ՎԱՐՁԿԱՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆ, ՄԻՆՉ ԱՅԺՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՄՈՏ 135-Ը․ ՄԻՄՍԿ|Հրապարակ

Автор:admin

Окт 19, 2020

Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոն» (Syrian Observatory for Human Rights) իրավապաշտպան կազմակերպությունը հարապարակում է արել Ադրբեջանի բանակի կազմում կռվող սիրիացի զինյալների մասին։

Մշտադիտարկող կազմակերպության ակտիվիստները հաստատել են, որ Թուրքիայի կառավարությունը վարձկանների նոր խմբաքանակ է տեղափոխել Սիրիայից Ադրբեջան։ 

Վերջին խմբաքանակում ընդգրկված են «Սուլթան Մուրադ», «Ալ-Համզատ դիվիզիա» և այլ խմբավորումների ավելի քան 400 մարտիկ,որ ավելի վաղ պետք է ուղարկվեին Ադրբեջան, սակայն, իրավապաշտպան կազմակերպության փոխանցմամբ,  Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ որոշ ժամանակ դադարեցվել է զինադադարի համաձայնագրի պատճառով: «Այսպիսով, Ադրբեջան ուղարկված սիրիացի մարտիկների ընդհանուր թիվը հասել է առնվազն 2050-ի»,- նշված է հրապարակման մեջ:

SOHR-ի աղբյուրի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում մոլեգնող մարտերը դաժան են, սիրիացի վարձկաններն են ղեկավարում ռազմական գործողություններն առաջնագծում։ Իրավապաշտպան կազմակերպության տեղեկություններով՝ վարձկաններից մի քանիսը հրաժարվել են վճարումներից և վերադարձել Սիրիա ՝ խուսափելով շարունակվող կատաղի բախումներից:

Բացի այդ, մշտադիտարկող կենտրոնի ակտիվիստները փաստել են մահվան դեպքերը ներգրավված վարձկանների շրջանում, իսկ թիվն աճել է այն բանից հետո, երբ Թուրքիայի կառավարությունը նրանց ուղարկել է առաջնագիծ՝ առնվազն 143 զոհ, որից 92-ի մարմինները տեղափոխվել են Սիրիա, իսկ մնացած զինյալների մարմինները մնացել են Ադրբեջանում:

ՄԻՄՍԿ-ի աղբյուրները հաստատել են, որ Թուրքիայի կառավարությունը և նրա հետախուզական ծառայությունը շարունակում են սիրիացի վարձկանների հավաքագրումը՝ նրանց հայերի դեմ բախման մեջ մտնող ադրբեջանական ուժերի հետ միասին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական գործողություններին ներգրավելու համար: «Աղբյուրները նշում են, որ «հավաքագրման գործողություններն անց են կացվում գաղտնի կերպով՝ միջազգային հանրության կողմից «վարձկանների հավաքագրման մասին» օրենքի վերաբերյալ որևէ հավանական արձագանքից խուսափելու համար»,- նշված է հրապարակման մեջ՝ հղում անելով սեփական աղբյուրներին: