• Пт. Июн 25th, 2021

Իրանի մի խումբ պատգամավորներ այցելել են Լեռնային Ղարաբաղի սահման

Окт 5, 2020

Պատգամավոր, ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Ամուեին հայտնել է, որ այսօր առավոտյան հանձնաժողովի մի շարք խորհրդականներ մեկնել են Լեռնային Ղարաբաղին սահմանամերձ շրջան, NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Mehr-ը:
«Այցի նպատակն էր սահման այցելելն ու Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների կապակցությամբ հարցեր քննարկելը»,-հավելել է նա: «Այդ այցի ընթացքում կուսումնասիրվեն Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների հետեւանքներն Իրանի սահմանամերձ շրջաններում»,-նշել է նա:
Ավելի քան 20 ականանետ ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի հետեւանքով ընկել է Իրանի հյուսիս-արեւմտյան Արդեբիլ նահանգի Ասլանդոզ շրջանում:
Թեհրանը մատնանշել է, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները եւ կարգավորել հակամարտությունը երկխոսության ճանապարհով, ինչպես նաեւ նախազգուշացրել է երկու կողմերին Իրանի հողի վրա սխալմամբ կրակ բացելու մասին:
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն նախազգուշացրել է երկրներին, որոնք ներքաշված են ղարաբաղյան հակամարտության մեջ, որ ձեռնարկեն զգուշավորության անհրաժեշտ միջոցներն այդ հարցում: