• Пт. Июн 25th, 2021

Իրանահայ երգիչ Անդին աստղ կստանա Հոլիվուդի Փառքի ծառուղում

Янв 16, 2020

Իրանահայ երգիչ Անդի Մադադյանը (Անդրանիկ Մադադյան) աստղ կստանա Հոլիվուդի Փառքի ծառուղում: Ինչպես հաղորդում է Horizon weekly-ն, աստղի բացման արարողությունը տեղի կունենա հունվարի 17-ին:

22 տարեկանում Անդին, ոչինչ չունենալով, Իրանից տեղափոխվել է Լոս Անջելես և սկսել կիթառ նվագել գիշերային ակումբներում, որպեսզի կարղանա վճարել բնակարանի վարձը:

Այժմ համաշխարհային ճանաչում ունեցող 63 տարեկան երգիչը նշում է, որ պատրաստ է «նոր սկզբին»: «Հուսով եմ, որ այս հոլիվուդյան աստղը մի շարք դռներ կբացի: Շատ բարդ է լինել իրանական ծագումով ամերիկացի, քանի որ ինչ ստեղծում եմ, իմ ժողովրդի համար եմ ստեղծում՝ իմ ամերիկացի ժողովրդի, իմ իրանցի ժողովրդի և իմ հայ ժողովրդի համար»,- ասել է երգիչը:Նշվում է, որ նա առաջին իրանցին է, որը աստղ է ստանում հոլիվուդյան Փառքի ծառուղում: