• Пт. Июн 25th, 2021

Իսրայելը՝ Արցախում բարբարոսության մեղսակից. Պատերազմի իրական հրձիգը

Окт 3, 2020

Այն արդարացումները, թե «դուք [հայերդ] էլ մեզանից զենք գնեիք», հանգում են Բաքվի եւ Երեւանի ֆինանսական անհամեմատելի կարողություններին եւ բարոյազուրկ են իրենց հիմքում:

Դա նույնն է, ինչ հրեաների զանգվածային սպանդը կազմակերպած նացիստների ոճրագործությունը, որ անգլերեն հնչեղ «Հոլոքոստ» բառով են կոչում, բացատրել մարդկային անշունչ բիոզանգվածի պաշարների՝ Գերմանիայի պարզ կարիքով: Իսրայելն էլ փողի կարիք ունի եւ այդ պատճառով հայ է սպանում:

Այս պարբերությունն այն է, ինչին արժանի է Նեթանյահուի կառավարությունը եւ նրան իշխանության բերող էլեկտորատը: Իսկ դա, ցավոք, միլիոնավոր հրեաներ են՝ հայ զոհերի պարագային Իսրայելում օգտագործվող «համաշխարհային պատերազմով պայմանավորված ցավալի դեպքերը վերապրածների շառավիղները»:

Մեկ այլ՝ մասնավոր ընկերությունների գործարքներին պետության չմիջամտելու փաստարկը վիրավորական է բազում սրամիտ անեկդոտների հեղինակ ժողովրդի համար:Հրեաները, արդեն ոչ միլիոնավոր, այլ մի քանի տասնյակ կամ հարյուրյակ, որոնք Ռուսաստանում գտնվում են Իսրայել պետության գրեթե անթաքույց խնամքի ներքո, ռուսական ԶԼՄ-ներով, հատկապես Էխո Մոսկվի, Դոժդ եւ նման, հակահայ քարոզչություն են ծավալում հենց Բաքվի 2016-ի եւ 2020-ի պատերազմների նախօրեներին եւ դրանց ընթացքում:

Նախկինում արտգործնախար եւ պաշտպանության նախարար, ռուսալեզու Ավիգդոր Լիբերման: Ժխտում է Հայոց ցեղասպանությունը եւ զբաղեցնում ընդգծված բաքվամետ դիրք

Տպավորություն է ստեղծվում, որ ընդհանուր նպատակը հայերի հանդեպ ռուս մեծամասնության ատելության գրգռումն է: Սակայն հատուկ նպատակը՝ Նեթանյահույի կառավարության, Իսրայելում ռուսալեզուների անունից խոսող քաղաքական կուսակցությունների, դրանց շաղկապված արդյունաբերական միավորների շահերից բխող ընգծված հակահայ քաղաքականության արդարացումն է:

Իսրայելական զենքը պետք է մատակարարվի առանց խոչընդոտների եւ սպանի հայերին ռուսական հանրության առնվազն չեզոք, ցանկալի է նաեւ՝ խրախուսական տրամադրությունների ներքո: Բանը հասել է նրան, որ պետական միջոցները ստիպված են կոռեկցիայի ենթարկել հրեա «ազատ» լրագրող-ակտիվիստների Նեթանյահուի հետ համաձայնեցված սեզոնային անհագուրդ հակահայությունը: