Թուրքիյան գրոհում է Ադրբեջանին

«83 միլիոնանոց Թուրքիան Ադրբեջանի կողքին է Ղարաբաղի համար պայքարում», Բաքվում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Նրա գլխավորությամբ թուրքական բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը ժամանել էր Բաքու թուրք-ադրբեջանական մասշտաբային զորավարժությանը հետևելու համար: Այդ պատվիրակության կազմում է թուրքական բանակի փաստացի ամբողջ հրամկազմը՝ ներառյալ Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետը: Ասել, որ Աքարի հայտարարությունը նորություն է կամ անսպասելի, նշանակում է չասել ոչինչ: Դա նորություն չէ, սակայն ակնառու է, որ Թուրքիան հատկապես տավուշյան իրադարձություններից հետո ինտենսիվացրել և կոշտացրել է այդ հայտարարությունները: Ինչի՞ է պատրաստվում Թուրքիան Ադրբեջանում: Մի կողմից տպավորություն է, որ Անկարան Ադրբեջանի կողքին լինելու իր հավաստիացումներով փորձում է ահաբեկել Հայաստանին, կամ Ռուսաստանին, որը, իհարկե, Հայաստանի առաջ դաշնակցային պարտավորության տակ է, բայց մյուս կողմից բացարձակապես չունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ առճակատման գնալու ցանկություն: Ըստ այդմ` իրավիճակի լարումը, խոշոր հաշվով, ձեռնտու չէ Մոսկվային: Միևնույն ժամանակ, եթե Թուրքիան իրապես պատրաստ է Ադրբեջանի համար որևէ գործողության, ապա արդյո՞ք Անկարան ավելորդ հռետորաբանությամբ առավել մեծ ուշադրություն կհրավիրեր իր վրա, թե՞ պարզապես լռելյայն կնախապատրաստեր այդ գործողությունը՝ թեկուզ հանկարծակիության էֆեկտի հաշվարկով: Դա ամենևին չի նշանակում, որ պետք է թերագնահատել թուրքական վտանգը: Բացարձակապես: Իհարկե, պետք էլ չէ գերագնահատել և հայտնվել խուճապային եզրակացությունների ներքո:

Թուրքական վտանգը պետք է փորձել հասկանալ, հնարավորինս ճշգրիտ գնահատել դրա մասշտաբն ու խորությունը, հնարավոր ուղղությունը ոչ միայն ռազմական, այլ քաղաքական առումով: Որովհետև ի վերջո կարող է լինել նաև տպավորություն, որ Ադրբեջանի կողքին լինելու անընդհատ հայտարարություններով Թուրքիան, այսպես ասած, փորձում է ազատել օձիքը կամ ընդամենը լուծել Ադրբեջանի ներսում սեփական վարկի և ազդեցության հետ կապված հարցեր: Իրավիճակը, անշուշտ, բազմաշերտ է և բարդ, ըստ այդմ՝ պետք է լինել պատրաստ, պատկերավոր ասած, ամեն ինչի: Այդուհանդերձ, իրադարձությունների բուն թեժությունը ներկայումս թերևս շարունակում է լինել Բաքվում:

Այդ երկրում շարունակում են դիվանագետների դեմ գրոհը: Ձերբակալվել է Սերբիայում Ադրբեջանի դեսպանը: Բաքուն Բելգրադին մեղադրում էր Հայաստանին զենք վաճառելու համար, ինչին Սերբիայի նախագահը պատասխանեց, որ վաճառում են երկուսին էլ, և ընդհանրապես վաճառում են, որովհետև ռազմարդյունաբերությունը իրենց տնտեսության կարևոր սեկտորն է: Բելգրադում Ադրբեջանի դեսպանի ձերբակալությունը վկայում է, որ Բաքվում շարունակվում է ներիշխանական սուր կռիվը, որ հատկապես սուր փուլ մտավ Տավուշում կրած պարտությունից հետո: Այդ համատեքստում Անկարայի հռետորաբանությունն ու ադրբեջանական այցերը վկայում են, որ թուրքական էքսպանսիայի ներկայումս ենթարկվում է Ադրբեջանը և «Ղարաբաղի համար պայքարում» Բաքվի կողքին լինելու մասին անվերապահ հայտարարությունները, թերևս, ադրբեջանական հանրության շրջանում այդ էքսպանսիան լեգիտիմացնելու միջոց են: Հարցն այլ է, թե ռեգիոնալ ինչ իրադրություն է ձևավորվելու, երբ Անկարան ավարտի Ադրբեջանի անեքսիան: Եթե, իհարկե, ավարտի:

ՀաղթելուԵնք

Ի՞նչ ԱԺ, ի՞նչ կառավարություն, ի՞նչ Փաշինյան. իրենք կախված են Պուտինի հորանջելուց

Read More
ՀաղթելուԵնք

Մատաղիսում ականի պայթյունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին տեղափոխել են Ադրբեջան

Դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վիրավորած զինվորականի կինը՝ Սոֆյա Թևոսյանը, որը գրել է. «Այլևս անկարող եմ լռել։ Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոգնդապետն իմ ամուսինն է, որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։ Ադրբեջանցի գնդապետը տեղում զոհվել է,իսկ ամուսինս և […]

Read More
ՀաղթելուԵնք

Մոսկվային Փաշինյանի հրաժարականը ձեռնտու չէ

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա։ Վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարկվել։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ այս ընթացքում Ռուսաստանը  որևէ կերպ ցույց չի […]

Read More
%d такие блоггеры, как: