Ըմպելիք, որը կօգնի մաքրել անոթներն ու կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը

Արյան, անոթների և առհասարակ ամբողջ օրգանիզմի մաքրությունն առողջության հիմնական գրավականն է, ուստի մասնագետները ներկայացրել են այն ըմպելիքը, որը կօգնի մաքրել արյունն ու անոթները և բարենպաստ ազդեցություն կունենա ամբողջ օրգանիզմի վրա:

Ինչպես գրում է med2.ru կայքը, այս ըմպելիքի շնորհիվ բոլոր օրգաններն ու համակարգերը կաշխատեն ժամացույցի ճշգրտությամբ, ուստի այն հարկավոր է անպայման ներառել ամենօրյա սննդակարգում:

Ուսումնասիրելով տարածված սննդամթերքի տեսակների օգտակար հատկությունները՝ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ բանանով, կոճապղպեղով, քրքումով, մեղրով ու յոգուրտով սմուզին կօգնի վերահսկողության տալ պահել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, որի տատանումները բացասաբար են անդրադառնում առողջական վիճակի վրա և կարող են անգամ դառնալ տարբեր խանգարումների պատճառ: Բացի այդ, այս օգտակար սմուզիի բաղադրիչներն արդյունավետ կերպով մաքրում են անոթներն ու բարելավում արյան շրջանառությունը, ինչը շատ կարևոր է ընդհանուր ինքնազգացողության բարելավման համար:

Հայտնի է, որ բանանը հարուստ է А, В, Е և С վիտամիններով, ինչպես նաև մագնեզիումով, ֆոսֆորով, ֆոլաթթվով և մի շարք այլ օգտակար նյութերով, որոնք հարկավոր են օրգանիզմին էրիթրոցիտների՝ արյան բաղկացուցիչ մասը կազմող բջիջներից մեկի ձևավորման համար: Այս միրգը շատ դյուրամարս է և դրական ազդեցություն է ունենում ամբողջ մարսողական համակարգի աշխատանքի վրա:

Բացի այդ, օրգանիզմի համար ոչ պակաս օգտակար են նաև մեղրը, յոգուրտը, կոճապղպեղն ու քրքումը, որոնք նույնպես հարուստ են հսկայական քանակությամբ սննդարար նյութերով: Այս յուրահատուկ բաղադրիչների համադրությունը թույլ է տալիս ստանալ մի գերառողջարար ըմպելիք, որի օգնությամբ կարելի է կանխել մի շարք վտանգավոր խանգարումների զարգացումն ու պայքարել արդեն իսկ ի հայտ եկած առողջական խնդիրների դեմ:

Այս համեղ սմուզին պատրաստելու համար հարկավոր է ընդամենը մեկ հատ բանան, կես բաժակ վանիլային յոգուրտ, կես թեյի գդալ մեղր և քերիչով մանրացրած կոճապղպեղ, ինչպես նաև մի պտղունց քրքում: Պարզապես անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ, լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված և խմել այն թարմ վիճակում:

ՀաղթելուԵնք

Ի՞նչ ԱԺ, ի՞նչ կառավարություն, ի՞նչ Փաշինյան. իրենք կախված են Պուտինի հորանջելուց

Read More
ՀաղթելուԵնք

Մատաղիսում ականի պայթյունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին տեղափոխել են Ադրբեջան

Դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վիրավորած զինվորականի կինը՝ Սոֆյա Թևոսյանը, որը գրել է. «Այլևս անկարող եմ լռել։ Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոգնդապետն իմ ամուսինն է, որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։ Ադրբեջանցի գնդապետը տեղում զոհվել է,իսկ ամուսինս և […]

Read More
ՀաղթելուԵնք

Մոսկվային Փաշինյանի հրաժարականը ձեռնտու չէ

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա։ Վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարկվել։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ այս ընթացքում Ռուսաստանը  որևէ կերպ ցույց չի […]

Read More
%d такие блоггеры, как: