Բացահայտվել է կորոնավիրուսով հիվանդների մահվան այլ պատճառ

Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականները COVID-19-ից մահացած հիվանդների թոքերում ԴՆԹ-թակարդներ են հայտնաբերել: Դրանք արտանետվում են շնչուղիներ, թոքերի հյուսվածք և արյան անոթներ՝ առաջացնելով ծանր բարդություններ: Կորոնավիրուսով հիվանդների մահվան նոր պատճառի մասին հրապարակված է EurekAlert կայքի մամուլի հաղորդագրության մեջ:

ԴՆԹ-թակարդները ստեղծում են նեյտրոֆիլ կոչվող իմունային բջիջներ, որոնք վարակի դեմ պաշտպանության առաջին գիծ են համարվում: Չափից ավելի ակտիվացած նեյտրոֆիլները թունավորում են օրգանիզմը՝ առաջացնելով աուտոիմուն և քրոնիկ բորբոքային հիվանդություններ: Նեյտրոֆիլները կարողանում են նաև սեփական ԴՆԹ-ն ստեղծել նետոզի ժամանակ, որը բջիջների մահվան ձև է: Զանգվածաբար արտադրվելով՝ օրգանիզմում վիրուսների դեմ պայքարող այս ԴՆԹ-թակարդները պաշտպանելու փոխարեն կարող են հյուսվածքները վնասել:

Գիտնականները նեթոզի հետքեր են հայտնաբերել արյան անոթներում, թոքերի հյուսվածքում և շնչուղիներում՝ ֆիբրինով հարուստ մակարդուկների տեսքով, որոնք թրոմբոզ (արյան անոթների խցանում) են առաջացնում և վնասում են թոքերը: Այս գործընթացը տեղի է ունենում իմունային համակարգի անվերահսկելի ակտիվացման հետևանքով, ինչը նույնպես հանգեցնում է ցիտոկինային փոթորկի:

Այս պահին մասնագետները հետազոտում են նետոզի ազդեցությունը այլ օրգանների, այդ թվումսրտի վրա: Այս գործընթացը հնարավոր է մեղմել որոշ դեղամիջոցներով, օրինակ«դորնաս ալֆայով», որն օգտագործվում է ցիստիկ ֆիբրոզի բուժման ժամանակ:

ՀաղթելուԵնք

Ի՞նչ ԱԺ, ի՞նչ կառավարություն, ի՞նչ Փաշինյան. իրենք կախված են Պուտինի հորանջելուց

Read More
ՀաղթելուԵնք

Մատաղիսում ականի պայթյունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին տեղափոխել են Ադրբեջան

Դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վիրավորած զինվորականի կինը՝ Սոֆյա Թևոսյանը, որը գրել է. «Այլևս անկարող եմ լռել։ Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոգնդապետն իմ ամուսինն է, որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։ Ադրբեջանցի գնդապետը տեղում զոհվել է,իսկ ամուսինս և […]

Read More
ՀաղթելուԵնք

Մոսկվային Փաշինյանի հրաժարականը ձեռնտու չէ

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա։ Վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարկվել։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ այս ընթացքում Ռուսաստանը  որևէ կերպ ցույց չի […]

Read More
%d такие блоггеры, как: