Բացահայտվե՞լ է ՍԴ հարցի մոտալուտ լուծումը

Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրապարակել է խորհրդարանի փետրվարի 6-ի արտահերթ նիստի օրակարգի վերաբերյալ տեղեկություն, որով «Իմ քայլը» մեծամասնությունը պատրաստում է մի շարք օրենսդրական փոփոխություններ՝ էական հարցերում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանին և հանրապետության նախագահին: Մեծամասնությունը, համենայն դեպս՝ ըստ Էդմոն Մարուքյանի գրառման, նախատեսում է չեղարկել օրենքների սահմանադրականության համար ՍԴ դիմելու ԱԺ պարտավորությունը՝ այն թողնելով, այսպես ասած, կամավորության սկզբունքի վրա: Այդ փոփոխությունը նախատեսում է կիրարկման ժամանակահատված, մինչև Սահմանադրության փոփոխության ընդունումը:

Միաժամանակ նախատեսվում է, ըստ Մարուքյանի հրապարակման, որ Սահմանադրության փոփոխությունն էլ հրապարակելու համար չի ուղարկվի հանրապետության նախագահին, այլ կհրապարակվի ԱԺ նախագահի միջոցով: Նախատեսվում է նաև ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համալրում իրականացնել ոչ թե ԱԺ միայն հերթական, այլ նաև արտահերթ նիստերի միջոցով: Մեծամասնությունը դեռևս հանգամանալից չի մեկնաբանել Էդմոն Մարուքյանի տարածած տեղեկությունը:

Ներկայիս վիճակը հիմք է տալիս եզրակացնելու, որ թերևս այդ փոփոխությունների միջոցով է դիտարկվում ՍԴ խնդրի այն «շուտով» հանգուցալուծումը, որ տեսնում է իշխանությունը, և որի մասին հայտարարել է վարչապետը: Ստացվո՞ւմ է, որ ԱԺ օրենքով փորձ է արվում ըստ էության ժամանակավորապես «օրենքից դուրս» դնել ՍԴ-ն, մինչև հարցը լուծվի Սահմանադրության փոփոխության արդեն փաթեթային տարբերակով:

Միևնույն ժամանակ, սակայն, այս հանգամանքը առաջացնում է երկու հարցադրում, որից մեկը հնչեցնում է Մարուքյանը: Դա կապված է Վենետիկի հանձնաժողովի արձագանքի հետ: ԼՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարում է, որ ԱԺ նախատեսած փոփոխությունը պետք է անցնի Վենետիկի խորհրդատվությամբ, քանի որ խոսքը վերաբերում է կարևոր նշանակությամբ լիազորությունների բաշխման կամ վերաբաշխման հարցին: Ի՞նչ արձագանք կտա Վենետիկի հանձնաժողովը, եթե դարձյալ հիշենք այն հանգամանքը, որ ՍԴ հարցը փաստորեն վճռորոշ այս փուլ մտավ այն բանից հետո, երբ Հրայր Թովմասյանը տեսակապ էր ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահի և ներկայացուցիչների հետ:

Մյուս հարցը վերաբերում է հենց լիազորություններին, և այստեղ հետաքրքիր է, թե ինչո՞ւ է ԱԺ մեծամասնությունը կամ իշխանությունը գնում նախագահ Արմեն Սարգսյանի՝ առանց այդ էլ քիչ ու ըստ էության ֆորմալ լիազորությունների նվազեցման: Ի՞նչն է նախագահ Սարգսյանի հանդեպ այդ փաստացի անվստահության պատճառը՝ հաշվի առնելով այն, որ Արմեն Սարգսյանը առ այսօր փաստացի չի տվել այդպիսի առիթ և ոչ միայն չի տվել, այլև իր վարքագծով ու գործունեությամբ հայտնվել է նախկին իշխող համակարգի խմբերի սուր և կոշտ քննադատության թիրախում:

Հետաքրքիր է, թե մեծամասնության նախաձեռնությանն ինչ արձագանք կտա Արմեն Սարգսյանը, թեև ակնառու է, որ խոսքը խոշոր հաշվով ընդամենը ֆորմալ լիազորության մասին է, այսինքն՝ նախագահի զուտ դե յուրե գործառութային կարողությունը դրանից չի ենթարկվում էական փոփոխության: https://www.1in.am/

ՀաղթելուԵնք

Ի՞նչ ԱԺ, ի՞նչ կառավարություն, ի՞նչ Փաշինյան. իրենք կախված են Պուտինի հորանջելուց

Read More
ՀաղթելուԵնք

Մատաղիսում ականի պայթյունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին տեղափոխել են Ադրբեջան

Դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վիրավորած զինվորականի կինը՝ Սոֆյա Թևոսյանը, որը գրել է. «Այլևս անկարող եմ լռել։ Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոգնդապետն իմ ամուսինն է, որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։ Ադրբեջանցի գնդապետը տեղում զոհվել է,իսկ ամուսինս և […]

Read More
ՀաղթելուԵնք

Մոսկվային Փաշինյանի հրաժարականը ձեռնտու չէ

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա։ Վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարկվել։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ այս ընթացքում Ռուսաստանը  որևէ կերպ ցույց չի […]

Read More
%d такие блоггеры, как: