• Пт. Июн 25th, 2021

Արաբական պետությունների լիգան պատժամիջոցներ է նախապատրաստում Թուրքիայի դեմ

Окт 7, 2020

Թուրքիայի տնտեսությունը ներկայումս բավականին թույլ է կորոնավիրուսի համավարակի պատճառով և ունի լուրջ արժութային խնդիրներ, որոնք 2018 թվականից ի վեր հետապնդում են Էրդողանի ռեժիմին: Հիմա, կարծես, Թուրքիայում իրավիճակը կվատթարանա, քանի որ արաբական երկրները, ի դեմս Արաբական լիգայի, պատրաստում են տնտեսական պատժամիջոցներ Անկարայի դեմ: Այս մասին գրում է Al Monitor-ի սյունակագիր Մուստաֆա Սոմնեսը:

«Եգիպտոսը Թուրքիայի դեմ արաբական քաղաքական գծի առաջնորդն է, ինչը ցույց տվեց նաև Արաբական լիգայի՝ սեպտեմբերի 9-ին կայացած վերջին հանդիպումը: Իհարկե, դեռ հարց է, թե որքանով են արդյունավետ արաբական պետությունները քայլեր ձեռնարկել Անկարայի դեմ, բայց Թուրքիայի տնտեսությունն այժմ չափազանց խոցելի է՝ լայնամասշտաբ պատժամիջոցները անտեսելու կամ դիմակայելու համար»,- գրում է սյունակագիրը