• Пт. Июн 25th, 2021

Ավազամրրիկ, կարկուտ, անտառային հրդեհներ. Ավստրալիայի հարավ-արևելքում ծայրահեղ եղանակային պայմաններ են (տեսանյութ)

Янв 21, 2020

Վերջին յոթ օրվա ընթացքում Ավստրալիայի հարավ-արևելյան հատվածը պատուհասել են եղանակային էքստրեմալ պայմանները՝ քաղաքները «կուլ տվող» ահռելի ավազամրրիկներից մինչև գոլֆի գնդակի մեծության կարկուտն ու ամիսներ շարունակվող ավերիչ անտառային հրդեհները:

Ինչպես նշում է The Guardian-ը, դրանց զուգահեռ` քաղաքների վրա խիտ և հաստ շերտով տարածվում է հրդեհների ծուխը, մինչդեռ որոշ վայրերում էլ երկար սպասված անձրևներն այնքան շատ են տեղացել, որ հեղեղումների պատճառ են դարձել:

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Ավստրալիայի խոշորագույն Նոր Հարավային Ուելս նահանգն ամիսներ շարունակ անտառային հրդեհների թիրախում գտնվելուց հետո այժմ էլ ենթարկվել է ավազամրրիկի «գրոհին»: Ավազամրրիկները սավանի պես ծածկել են մի քանի քաղաք և բնակավայր՝ «ցերեկը վերածելով գիշերի»: Դրանք այնքան խիտ են եղել, որ արևի լույս չի թափանցել փոշու միջով: https://www.tert.am/