• Пт. Июн 25th, 2021

Այո, հասարակ ու պարզ ջրի օգնությամբ հազարավոր կյանքեր են փրկվում

Июн 1, 2020

Առանց ջրի կյանքն անհնար է պատկերացնել, մեր օրգանիզմի նյութափոխանակությունը կապված է ջրի հետ: Բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ շատ հիվանդություններ կապված են ջրի անբավարարության հետ: Հետևաբար գիտնականները նաև հետաքրքրվել են ու բացահայտել, որ ջրի օգնությամբ կարելի է բազմաթիվ հիվանդություններ բուժել: Այո, հասարակ ու պարզ ջրի օգնությամբ նույնիսկ հազարավոր կյանքեր են փրկվում: Այս տարբերակով բուժման մեթոդները բավական տարածված են Ճապոնիայում: Ճապոնացիների համար աչքերը բացելուց հետո երկրորդ քայլը մեկ բաժակ ջուր խմելն է: Իհարկե, ջուրը պետք է խմել համապատասխան գրաֆիկով ու մեթոդով, որպեսզի բուժումն արդյունավետ լինի: Ջրի օգնությամբ հնարավոր է բուժել հետևյալ հիվանդությունները

.  Շաքարային դիաբետ

 Մինինգիտ

 Ասթմա

 Երիկամների, աչքերի, սրտի, քթի, ականջի, կոկորդի հիվանդություններ

 Թութք

 Արթրիտ

 Հոդերի ցավեր

 Գլխացավ

 Էպիլեպսիա

 Փորլուծույթուն

 Գաստրիտ

 Փսխում

 Արգանդի հիվանդություններ Պետք է հաշվի առնել, որ ջուրը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի, այլապես սառը ջուրը կարող է արդյունավետ չլինել:

 Արթնանալուց հետո, մինչև ատամներ մաքրելը, խմեք 4 բաժակ ջուր (640 մլ)

 Այնուհետև մաքրեք ատամներն ու 45 րոպե ոչինչ չուտեք ու չխմեք, որից հետո նախաճաշեք ինչպես միշտ.

 Նախաճաշից, ինչպես նաև ճաշից ու ընթրիքից հետո 2 ժամ ոչինչ չուտեք ու չխմեք. Իհարկե, դժվար է միանգամից 4 բաժակ ջուր խմելը, կարող եք սկսել այնքան խմել, որքան կարող եք, այնուհետև աստիճանաբար ավելացրեք չափաբաժինը հասցնելով 4 բաժակի: Ի դեպ այս տարբերակով բուժումը ոչ մի վնասակար ազդեցություն չի կարող ունենալ: Իսկ երբ արդեն ձեր հիվանդությունը բուժվի, խորհուրդ է տրվում շարունակել նույն ձևով օգատագործել ջուրը ՝ դարձնելով այն սովորություն, այսպիսով կխուսափեք նոր հիվանդություններ ձեռք բերելուց: Նյութի աղբյուրը` YN.am