Ադրբեջանը երեկ հրթիռ է արձակել Հայաստանում գտնվող ռուսական օդատիեզերական ուժերին պատկանող օդանավների եւ ուղղաթիռների ուղղությամբ․ Avia Pro

Ադրբեջանական կողմը հրթիռներ է արձակել ռուսական ինքնաթիռների եւ ուղղաթիռների ուղղությամբ՝ Երեւանի մերձակայքում։ Հրթիռները հաջողվել է չեզոքացնել մի քանի ակնթարթում նախքան օդանավակայանի տարածք հասնել, որտեղ ենթադրաբար կարող էին գտնվել ռուսական օդանավներ, որոնք մի քանի օր առաջ էին ժամանել Հայաստան։ Խոսքը Ил-76 ռազմատրանսպորտային օդանավների, ինչպես նաեւ ռուսական ռազմաօդատիեզերական ուժերին պատկանող ուղղաթիռների մասին է։ Հրթիռային հարվածները նախապես ընկալվել են որպես ադրբեջանական զինվորականների կողմից փորձ՝ հարվածելու Հայկական ԱԷԿ-ին, սակայն եթե հաշվի առնենք, որ «ՏՈՉԿԱ-ՈՒ» օպերատիվա-տակտիկական հրթիռային համալիրները ունեն սահմանափակ հեռահարություն, ապա դրանցով հնարավոր կլիներ հարվասծել միայն Երեւանին։ Հաղորդվում է, որ հրթիռների ոչնչացման համար գործարկվել են Ս-300 համակարգեր, որոնք իրենց առաջին մարտական մկրտությունն են ստացել ստեղծման օրվանից սկսած։ Երկու հրթիռ ոչնչացվել է Աբովյան քաղաքի երկնքում։ Իրավիճակը կարող է կտրուկ սրվել, եթե պարզվի, որ Բաքուն սպառնալիքներ է ստեղծել ռուսական զինվորականների եւ ռազմատեխնիկայի համար։

ՀաղթելուԵնք

Ի՞նչ ԱԺ, ի՞նչ կառավարություն, ի՞նչ Փաշինյան. իրենք կախված են Պուտինի հորանջելուց

Read More
ՀաղթելուԵնք

Մատաղիսում ականի պայթյունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին տեղափոխել են Ադրբեջան

Դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վիրավորած զինվորականի կինը՝ Սոֆյա Թևոսյանը, որը գրել է. «Այլևս անկարող եմ լռել։ Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոգնդապետն իմ ամուսինն է, որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։ Ադրբեջանցի գնդապետը տեղում զոհվել է,իսկ ամուսինս և […]

Read More
ՀաղթելուԵնք

Մոսկվային Փաշինյանի հրաժարականը ձեռնտու չէ

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա։ Վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարկվել։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ այս ընթացքում Ռուսաստանը  որևէ կերպ ցույց չի […]

Read More
%d такие блоггеры, как: