• Сб. Май 15th, 2021

ARM.C

news

Voice America Մինչ պատերազմը ԼՂ բնակչության շրջանում մեծ կողմնորոշում կար դեպի Ռուսաստանը. ուսումնասիրություն

Автор:admin

Окт 15, 2020

Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում այս տարվա փետրվարին անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բնակիչների շրջանում ավելի մեծ վստահություն և դրական կողմնորոշում կա Ռուսաստանի նկատմամբ, որպես դաշնակցի, քան Արևմուտքի:

Ուսումնասիրության արդյունքները ներկայացրել են ամերիկացի փորձագետներ Ջերարդ Թոլն ու Ջոն Օլուգլին ԼՂ հակամարտության վերաբերյալ Արտաքին քաղաքականության հետազոտական ինստիտուտի հրավիրած քննարկման ժամանակ:

Փորձագետների խոսքով՝ ուսումնասիրության մեջ բացակայում է ադրբեջանցի ժողովրդի տեսակետը, քանի որ իրենց չի հաջողվել այնտեղ անցկացնել անկախ ուսումնասիրություն, որը դուրս կլինի կառավարության վերահսկողությունից:

«Ցավոք, մենք չկարողացանք դա անել Ադրբեջանում, թեև բազմիցս փորձել ենք: Կառավարությունը թույլ չտվեց»,-ասաց փորձագետ, վերլուծաբան Ջոն Օլուգլին:

Քննարկելով Ռուսաստանի դերը՝ Ջոն Օլուգլին նկատեց. «Այս հակամարտության մեջ Ռուսաստնանի գործը բավականին բարդ է, քանի որ ունի լավ հարաբերություններ նաև Ադրբեջանի հետ: Իսկ Հայաստանում և Ղաղաբաղում մարդիկ հիմնականում ապավինում են Ռուսաստանին, և ոչ` ԱՄՆ-ին»:

Ըստ փետրվարին անցկացված ուսումնասիրության՝ Հայաստանում և Ղարաբաղում մարդկանց մոտ 60 տոկոսը ընդհանրապես չի վստահում ԱՄՆ նախագահ Դոնալդ

Թրամփին: Մինչդեռ մեծ վստահություն ու հավատ կա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ: «Ռուսաստանը ունի մեծ նշանակություն և հնարավորություն այսպիսի աջակցության, վստահության պայմաններում»,-ասաց փորձագետը՝ շեշտելով, որ միգուցե պատերազմական ակտիվ գործողությունների պայմաններում մարդկանց տեսակետների մեջ որոշակի փոփոխություններ լինեն:

Աշխարհագրագետ, վերլուծաբան Ջերարդ Թոլի կարծիքով՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի դերն ավելի է նվազում նաև տարածքային ամբողջականության թեզի ֆոնին: «Եթե ԱՄՆ-ի դիրքորոշումը պետք է լինի միայն օկուպանտ կողմին թիրախավորելը, ապա դժվար է այնտեղ մեծ դեր ունենալը: Այնտեղ սերունդներով մարդիկ են ապրում, ովքեր իրավունք ունեն իրենց ձայնը բարձրացնելու, իհարկե, այնպես, ինչպես տեղահանվածներն ունեն արդարություն պահանջելու իրավունք: Սա է այս հակամարտության ողբերգությունը»,-ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ կողմերից որևէ երկրի ղեկավար չի կարող իր բնակիչներին ասել, որ դուք օկուպացրել եք տարածք, մյուս կողմն էլ չի կարող ասել, որ դուք այլևս Ադրբեջանի քաղաքացիներ եք: