• Вт. Май 11th, 2021

ARM.C

news

Facebook-ը հեռացրել է Ալիևի օգտին աշխատող, Ադրբեջանում գրանցված ավելի քան 1000 օգտահաշիվ և գրեթե 8000 էջ. Buzzfeed News

Автор:admin

Окт 9, 2020

Facebook սոցիալական ցանցը հեռացրել է Ադրբեջանում գրանցված ավելի քան 1000 օգտահաշիվ և գրեթե 8000 էջ: Այս մասին գրում է Buzzfeed News-ը:

Ինչպես նշում է պարբերականը՝ սոցիալական ցանցը այդ օգտահաշիվներն ու էջերը կապել է իշխող «Ենի Ադրբեջան»  կուսակցության անդամ հանդիսացող երիտասարդների հետ: Դրանք օգտագործվել են ընդդիմության և անկախ ԶԼՄ-ների դեմ, ինչպես նաև հօգուտ իշխող կուսակցության մեկնաբանություններ թողնելու համար:

Պարբերականը նկատում է, որ այս մասին ավելի վաղ հայտնել էր նաև ֆեյսբուքյան տվյալների արդեն նախկին փորձագետ Սոֆի Չժանը: Buzzfeed News-ին ուղղված իր գրությունում նշվում էր, որ ընկերությունն անտեսում է իր հարթակներում քաղաքական կուսակցությունների և պետությունների ղեկավարների կողմից իրականացվող մանիպուլյացիաները: 

Ընկերությունը Չժանին ազատել է նախորդ ամիս: Facebook-ի անվտանգության քաղաքականության բաժնի ղեկավար Նաթանիել Գլեյչերը հինգշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ «Facebook-ն այդ ցանցը նույնականացրել է ներքին հետաքննությունից հետո»:

Աշխատանքից հեռանալու օրը Չժանը Ադրբեջանում առկա կեղծիքներն անվանել էր իր «մեծագույն անավարտ գործը» և քննադատել էր Facebook-ին նրանում, որ իր արդյունքների հետաքննության համար 1 տարի է պահանջվել: