• Сб. Фев 27th, 2021

ARM.C

news

COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծումը չի հանգեցնի համավարակի ավարտին

Автор:admin

Авг 23, 2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծումը չի հանգեցնի համավարակի ավարտին:

Գեբրեյեսուսը հույս է հայտնել, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութը կստեղծվի հնարավորինս արագ: Բայց ԱՀԿ ղեկավարը նաև նշել է, որ «որևէ երաշխիք» չկա, որ այն կստեղծվի:

«Բայց եթե մենք նույնիսկ պատվաստանյութը ստանանք, դա ինքնին չի հանգեցնի համաճարակի ավարտին»,- ասել է Գեբրեյեսուսը՝ հավելելով, որ բժշկությանը դեռ շատ բան հայտնի չէ կորոնավիրուսի հետևանքների մասին: