• Пт. Мар 5th, 2021

ARM.C

news

AliExpress-ից հայտնել են, որ կորոնավիրուսի համաճարակի ֆոնին Չինաստանից ներկրված ապրանքները որևէ սպառնալիք չեն ներկայացնում

Автор:admin

Янв 23, 2020

Կորոնավիրուսի համաճարակի ֆոնին Չինաստանից ներկրված ապրանքները և դրանց փաթեթավորումները սպառողների համար որևէ սպառնալիք չեն ներկայացնում, ռիսկի որևէ ապացույց չկա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով «AliExpress Ռուսաստան» ընկերության հայտարարությանը: 

«Որևէ ապացույց չկա, որ փաթեթավորումները և դրանց պարունակությունը որևէ ռիսկ են պարունակում: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին…»,- հայտնել է «AliExpress Ռուսաստան»-ի մամուլի ծառայությունը:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, հիվանդության մասին առաջին տեղեկությունները ստացվել են 2019-ի դեկտեմբերին: Նոր վիրուսն սկսել է տարածվել Չինաստանի Ուհան քաղաքում, որն այս պահին ժամանակավոր մեկուսացված է: Ավելի վաղ հաստատվել է, որ հիվանդությունը փոխանցվում է մարդուց մարդուն:

Այնուհետև հայտնի են դարձել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Թաիլանդում վիրուսով հիվանդանալու դեպքերի մասին:

Ըստ Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեի` երկրի  տարբեր նահանգներում վարակման դեպքերի թիվը գերազանցել է 600-ը, որի հետևանքով մահացել է 17 մարդ:

Չինաստանի իշխանությունները երկրում բռնկված 2019-nCoV կորոնավիրուսի համաճարակի ֆոնին հիվանդության էպիկենտրոն համարվող Ուհան քաղաքի բնակչությանն արգելել են լքել քաղաքը:

Իշխանությունների կարգադրությամբ՝ արգելվել է Ուհանից հանրային տրանսպորտի դուրս գալը: Խոսքն ավտոբուսների, մետրոյի, նավերի, գնացքների և օդանավերի մասին է: Բնակիչները միայն քաղաքի ներսում տեղաշարժվելու հնարավորություն ունեն: