96-ամյա Սուրիկ Ղարիբյանն իր ձեռքով աճեցրած 3 տոննա կարտոֆիլը նվիրաբերել է Հայոց բանակին։ Այս մասին տեղեկացրել է Հացառատի զարգացման բարեգործական հիմնադրամը
«Առանձնակի հպարտությամբ ձեզ ենք ներկայացնում մեր հայրենակից, Հայրենական մեծ պատերազմի վետերան՝ Սուրիկ Բալինի Ղարիբյանին, ով 96 տարեկան հասակում իր իսկ ձեռքով աճեցրած 3 տոննա կարտոֆիլը նվիրաբերեց Հայոց Բանակին։
Փառք ու պատիվ մեր մեծերին, ուժ ու կորով Սուրիկ Բալինի Ղարիբյանին»,- գրված է Հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։