• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

5 խորհուրդ սննդաբաններից, որոնք կօգնեն պահպանել աղիների առողջությունը

Автор:admin

Янв 8, 2020

Ամանորյա տոներին օգտագործված մեծ քանակությամբ դժվարամարս սնունդն ու ալկոհոլը հաճախ դառնում են աղիների հետ կապված խնդիրների պատճառ, սակայն մասնագետները ներկայացրել են մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն պահպանել մարսողական համակարգի այս կարևոր օրգանի առողջությունը:

Առաջին հերթին, մարսողական խնդիրներից խուսափելու համար սննդաբանները խորհուրդ են տալիս ամեն օր ուտել հում բանջարեղեն ու կանաչեղեն: Բացի այդ, շատ կարևոր է նաև սննդակարգը մանրաթելերով հարստացնելը, իսկ այս կարևոր տարրերով հարուստ են մրգերը, բանջարեղենը, չմշակված հատիկեղենը, լոբազգիներն ու ամբողջահատիկ հացը:

Շատ կարևոր է նաև բավարար քանակությամբ ջուր խմելը, ինչը մարդիկ հաճախ են մոռանում: Մասնագետների խոսքով՝ օրական հարկավոր է խմել առնվազն 1,5 լիտր ջուր:

Չորրորդ խորհուրդը քնի ռեժիմի կարգավորումն է: Մասնագետները նշում են, որ օրական հարկավոր է քնել 7-8 ժամ, իսկ օրվա ընթացքում լինել ավելի ակտիվ ու հնարավորինս շատ շարժվել:

Հինգերորդ կանոնը, որին մասնագետները հորդորում են հետևել, աղիների հետ կապված խնդիրների դեպքում սննդակարգերի մասին ժամանակավորապես մոռանալն է: Բանն այն է, որ նիհարելու նմանատիպ մեթոդներից հետո մշտական ոչ շատ առողջ սննդակարգին վերադառնալու դեպքում կարող են ի հայտ գալ ոչ միայն ավելորդ կիլոգրամներ, այլև խնդիրներ՝ կապված աղեստամոքսային տրակտի հետ:

Նյութի աղբյուրը՝ aif.ru

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.