• Сб. Май 15th, 2021

ARM.C

news

«25 օր ա ես կորոնավիրուսով պառկած եմ». Սամվել Ալեքսանյան

Автор:admin

Ноя 29, 2020

Այսօր տեղեկություն տարածվեց, որ Սամվել Ալեքսանյանն ԱԺ-ին պատկանող 363 HH 11 պետհամարանիշի միկրոավտոբուսով իրեն պատկանող «Մեգամոլից» հեռացրել է Փաշինյանին սպասարկող «ֆեյքերի ֆաբրիկայի» համակարգիչները և սպառնացել է Mediaport-ի թղթակցին: ArmLur.am-ը զրուցել է նախկին պատգամավորի հետ:

– Էլի ինձ հիշեցի՞ք: Ազիզ ջան 25 օր ա տանից դուրս չեմ եկել: Կորոնայով հիվանդ եմ, չեմ շփվում ոչ մեկի հետ, տունն եմ մնացել: Ի՞նչ եք ֆեյք-մեյք կապում իմ հետ: Ես էն անգամ էլ ասեցի` ֆեյսբուքներում չկամ, ինձ մի խառնեք տենց գործերի մեջ:

– Իսկ «Մեգամոլ» գնացե՞լ եք, համակարգիչ հանե՞լ եք ինչ-որ սենյակից ու տեղափոխել ԱԺ համարանիշներով ավտոմեքենան:

– Ասում եմ 25 օր դուրս չեմ եկել տանից, ասում ես այսօր «Մեգամոլ» գնացե՞լ ես: Ոչ: Էլ ոնց ասեմ՝ ոչ: Համ էլ մի հատ տրամաբանական հարց. ես համակարգիչ պտի վերցնեմ սենյակից, իջացնեմ ավտոյի մեջ դնե՞մ: Դուք էդ տեսարանը ո՞նց եք պատկերացնում.. Հիմա` հանգիստ թողեք բուժվեմ, հաջողություն:

Հավելենք, որ Վահագն Ալեքսանյանն ավելի ուշ հերքել էր այդ լուրերը` նշելով, որ 363 HH 11 պետհամարանիշները գոյություն չունեն: