• Сб. Июн 19th, 2021

20 հազար հայ կամավոր ՌԴ-ից ցանկանում է Արցախ մեկնել

Сен 28, 2020

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Подъём» պարբերականին հայտնել է, որ դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախում պատերազմը դադարեցնելու խնդրանքով։

«Մենք երեկ հանդիպում ունեցանք, մի քանի հարցերի վերաբերյալ որոշում ենք ընդունել, որոնց թվում նախագահի դիմելու, որպեսզի Ռուսաստանը օգնի դադարեցնել հակամարտությունը և հումանիտար ու այլ օգնություն տրամադրի»։Աբրահամյանը նշել է նաև որ ՌԴ-ից 20 հազար հայ կամավոր է դիմել Արցախ մեկնելու համար․

«Սա Ադրբեջանի և Թուրքիայի պլանավորած լայնամասշտաբ գործողությունն է։ Սա ինչ որ սադիզմ է, բանդիտիզմ, ահաբեկչություն։ Նրանք ուզում են, որ Ղարաբաղում ոչ մի հայ չլինի։ Չկան հայերեն, չկա հայկական հարց։ Դրա համար նրանք օգտագործում են կորոնավիրուսը։ Ինքնաթիռներ, օգնություն, նույնիսկ հումանիտար՝ չկա, անհնար է ուղարկել։ Մեզ մոտ մեկ գիշերում 20 հազար մարդ է կամավորագրվել, կխնդրենք ռազմական տրանսպորտ, որպեսզի մարդկանց այնտեղ ուղարկենք։ Եվս մի քանի հարյուր, հազարին մոտ ռուսներ հայտնել են, որ պատրաստ են կամավոր մեկնել Արցախ, բայց մենք ասացինք շնորհակալություն»։